կարևոր
661 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 10:34
Աշխարհ

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 105 ԱԹՍ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 105 ԱԹՍ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Մոսկվայի 11 մարզերի երկնքում հարյուրից ավել ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Նախորդ գիշերվա ընթացքում` ժամը 21.00-04.00, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 105 ուկրաինական անօդաչու», - ասվում է հաղորդագրության մեջ։

Դրանց մեծ մասը` 32 հատ, ոչնչացվել է Բրյանսկի մարզի վրա։ Բացի այդ, 22 անօդաչու խոցվել է Վորոնեժի երկնքում, 19-ը` Մոսկվայի մարզի, 10-ը` Պենզայի մարզի, 9-ը` Կալուգայի, 6-ը` Բելգորոդի, 2-ական` Լիպեցկի և Սամարայի և մեկական` Վլադիմիրի, Կուրսկի և Ռոստովի մարզի երկնքում։

Կիևը գրեթե ամեն օր անօդաչուներ է ուղարկում Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական մարզերում գտնվող թիրախների ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ որսում են թշնամու թռչող սարքերը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։