|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտնել է, որ 2025 թվականի փետրվարի 20-ին ադրբեջանական մի շարք մեդիառեսուրսների վրա տեղի ունեցած կիբեռհարձակումը կազմակերպվել է Ռուսաստանից: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նամազովի խոսքով՝ հարձակումը իրականացվել է բարձր տեխնիկական մակարդակով՝ APT29 կիբեռլրտեսական խմբի կողմից, որը հայտնի է նաև որպես Cozy Bear, Midnight Blizzard կամ The Dukes և կապված է ռուսական պետական կառույցների հետ: Այս խումբը մասնագիտացած է պետական գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների, էներգետիկ ոլորտի, պաշտպանության և մեդիա կազմակերպությունների դեմ ուղղված կիբեռգործողությունների մեջ:
Նամազովը նշել է, որ վերլուծության արդյունքում պարզվել է նաև հարձակման հնարավոր պատճառը: Որպես շարժառիթ նշվել է Ադրբեջանում որպես իրավաբանական անձ չգրանցված «Ռուսական տուն» տեղեկատվական-մշակութային կենտրոնի գործունեության դադարեցումը և «Ռոսիա Սեգոդնյա» (Sputnik) լրատվական գործակալության ներկայացուցչության լուծարման քննարկումը: