|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերմանիայի Բունդեսթագի` արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը մեկնաբանել է Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակը. հայտնում է Газета.ру-ն:
Նա ափսոսանք է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված: Պաշտոնյայի կարծիքով` միջադեպը ցույց է տալիս, որ ռուսական կողմը շահագրգռված չէ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ բանակցություններ վարել:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: