|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Արկտիկայի տարածաշրջանում՝ դրանք անվանելով «անօրինական ծովային պահանջներ», և կոչ է արել Մոսկվային՝ խուսափել Արկտիկայի ռազմականացումից:
Ըստ Reuters-ի՝ Բլինքենն ասել է, որ պետությունները վրդովված են Հյուսիսային ծովային երթուղիով օտարերկրյա ռազմանավերի անցման վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած պահանջներից, ըստ որոնց՝ պետությունները պետք է նախօրոք տեղեկացնեն Մոսկվային Արկտիկայի ռուսական հատվածով անցնելու մասին: Նրանք, ովքեր կփորձեն դա անել առանց պաշտոնական թույլտվության, կարող են բախվել նավի առգրավմանը կամ նույնիսկ ոչնչացմանը:
«Մենք տեսանք, թե ինչպես է Ռուսաստանը առաջ քաշում ապօրինի ծովային պահանջներ... Դա անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ: Ռուսաստանի կողմից առաջարկվող կարգավորիչ սխեման համարժեքորեն հաշվի չի առնում տարածքային ջրերում և բացառիկ տնտեսական գոտում նավարկության իրավունքներն ու ազատությունը»,- ասել է Բլինքենը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնը մտահոգված է, որ ռազմականացման ավելացումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: