|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 46 ուկրաինական ԱԹՍ, 18-ը` Բրյանսկի մարզի տարածքում, 11-ը` Կուրսկի, 7-ը` Կալուգայի, 5-ը` Տուլայի, 3-ը` Բելգորոդի, 2-ը` Վորոնեժի մարզի տարածքում», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։