Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Քաշմիրը գտնվում է Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանների խաչմերուկում։ Բրիտանական տիրապետության ավարտին տեղի բնակչության մեծ մասը մուսուլմաններ էին, մինչդեռ տեղի իշխող դինաստիան հինդու էր։ Եվ Հնդկաստանը, եւ Պակիստանը ցանկանում էին միացնել նահանգը: Պետույթունների միջեւ մի շարք պատերազմների արդյունքում Քաշմիրի մեծ մասը անցավ Հնդկաստանին, իսկ փոքր մասը՝ Պակիստանին։ Երկար ժամանակ Քաշմիրի տարածքում մոլեգնում էր մահմեդական դիմադրությունը, որը ահաբեկչություններ էր կազմակերպում։ Փորձելով խաղաղեցնել այս տարածքը՝Դելին տարածաշրջանին տվեց ինքնակառավարում եւ նույնիսկ իր սեփական Սահմանադրությունը: Հինդուներին արգելվել է նահանգում հող գնել եւ այստեղ աշխատանք գտնել: Դրա պատճառով հինդուական Հնդկաստանում Քաշմիրը դեռ հիմնականում մահմեդական տարածաշրջան էր եւ կռվախնձոր Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ: Ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդին եւ նրա հինդու ազգայնական «Բհարաթիա ջանատա» կուսակցությունը վերացրել են նախկինում սահմանված սահմանափակումները, եւ Քաշմիրը դարձել է հինդուների միգրացիայի կենտրոն: Դրա պատճառով կրոնական հավասարակշռությունը փոխվում է.պետությունը դառնում է ավելի քիչ մահմեդական, ինչը իսլամի հետեւորդները կարծում են, որ սողացող ընդլայնում է: Հենց դրանով էին ահաբեկիչներն արդարացնում ահաբեկչությունը, ասելով, որ հարձակումն իրականացվել է ի պատսխան ոչ բնիկ բնակիչներին տրված 85,000 կացության վկայականների՝ դրանով իսկ «ստեղծելով ժողովրդագրական փոփոխությունների ուղի» նահանգի տարածքում: «Բռնությունն ուղղված կլինի նրանց դեմ, ովքեր կփորձեն ապօրինի բնակություն հաստատել», – ասվում է TFT-ի հայտարարության մեջ: «TRF-ի նախնական կազմը բաղկացած էր տեղացիներից, որոնք վերապատրաստվել էին Պակիստանում», - գրում է The Hindu-ն: Իսլամաբադում ահաբեկչություններին իրենց մասնակցությունը հերքում են։
լաշքար-ե-թայբան (մաքուրների բանակ կամ արդարների բանակ) Հարավային Ասիայի ամենամեծ եւ ամենաակտիվ ահաբեկչական կազմակերպություններից մեկն է։ Խմբավորումը հիմնադրվել է 1989 թ-ին Հաֆիզ Մուհամեդ Սաիդի, Աբդուլլահ Ազզամի եւ Զաֆար Իքբալի կողմից Աֆղանստանի Կունար նահանգում՝ Ուսամա բեն Լադենի ֆինանսական աջակցությամբ։ Ներկայումս տեղակայված է Պակիստանի Լահոր խոշոր քաղաքի մոտակայքում։ Lashkar-e-Taiba-ն ղեկավարում է մի քանի ուսւոմնական ճամբարներ Քաշմիրի Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում: Խմբավորման հետեւորդները բոլոր հիմնական հարձակումների իրկանացնողներն են, որոնց հիմնական նպատակը Քաշմիրի «ազատագրումն» է Հնդկաստանից։ Գրոհայիններն իրենց ահաբեկչություններից մի քանիսը իրականացրել են Պակիստանում՝ առանձնահատուկ նախապատվություն տալով Կարաչիին՝ այդպիսով ընդդիմանալով նախկին նախագահ Մուշարաֆի քաղաքականությանը։ Կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական եւ արգելված է Հնդկաստանում, Պակիստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում եւ Ավստրալիայում:
«Իր կարճ կյանքի ընթացքում TRF խմբավորումը բազմաթիվ հարձակումներ է իրականացրել տարածաշրջանում քաղաքացիական անձանց, անվտանգության ուժերի եւ քաղաքական գործիչների վրա: Խւմբը ձեւավորվել է սոցիալական ցանցերի միջոցով եւ շարունակում է դրանք օգտագործել անդամներին կազմակերպելու եւ հավաքագրելու համար: Հատկանշական է՝ TRF անվանումը հեռանում է տարածաշրջանում գործող ավանդական ապստամբ խմբավորումներից, որնց մեծ մասը կրում են իսլամական անուններ: Դրանով նա, իբր, ձգտում է նախագծել «չեզոք» (որպես ոչ կրոնական) ճակատ, այլ ոչ թե ընդգծել Քաշմիրի ազգայնականության համար մղվող պայքարը: Հաղորդվում է նաեւ՝ խումբը կապված է Պակիստանի Inter-Services Intelligence (ISI) հետախուզական գործակալության հետ: Պակիստանը հերքում է այդ կապերը», – նշում է ավստրալական The Conversation պարբերականը։ 2021ի սեպտեմբերին Ջամու եւ Քաշմիր նահանգում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հնդկական բանակի կողմից գերեվարվել է դեռահաս ահաբեկիչ Ալի Բաբար Պատրան, ով հնդիկ զինվորականների կողմից ձայնագրված տեսանյութում հայտարարել է. «Ես դիմում եմ լաշքար-ի-թայբա (LeT) գոտու հրամանատարին, ISI-ին եւ պակստանյան բանակին՝ խնդրելով ինձ վերադարձնել մորս այնպես, ինչպես նրանք ինձ ուղարկեցին այստեղ (Հնդկաստան)»։ Հնդկական հատուկ ծառայույուններն իրենց հերթին let գրոհայինների որս են սկսել։ 2025 թ-ի մարտին Պակիստանում գնդակահարվել է ոմն Աբու Քաթալ՝ խմբավորման առաջնորդ Հաֆիզ Սաիդի օգնականը։ «Պակիստանի հետախուզական isi գործակալությունը վերանայել է ահաբեկիչների առաջնորդի անվտանգության միջոցները։ Հնդկական հետախուզական աղբյուրների տվյալներով՝ ուժեղացվել է նաեւ Հաֆիզ Սաիդի որդու՝ Թալհի Սաիդի պահպանոթյունը: Ավելի վաղ նա նույնպես հարձակման էր ենթարկվել։ Հաֆիզ Սաիդը բազմիցս հարձակման է ենթարկվել Պակիստանում։ 2021ին մահապարտ ահաբեկիչը, որը ռումբ էր պայթեցրել Լահորի իր ապաստնի մոտ, քիչ էր մնում դիպչի նրան։ 2023 թ-ին անհայտ անձանց կողմից սպանվել են «լաշքարի» երկու առաջատար կոմանդոսներ՝ Հանզլա Ադնանը եւ Ռիյազ Ահմեդը, նույն ինքը՝ Աբու Քասիմը, երկուսն էլ մոտ են Հաֆիզ Սաիդին։Վերջին հարձակումների շարքը ուղղված է եղել Հաֆիզ Սաիդի մի քանի մերձավորների դեմ, ինչը խուճապ է առաջացրել «լաշքար» ճամբարում», – գրում է The Hindu-ն։
LeT-ը Պակիստանում միակ իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը չէ։ Սակայն, ի տարբերություն նրանց մեծամասնության, նա բազմիցս հրապարակավ հայտարարել է՝ իր թշնամին չի համարում աշխարհիկ Պակիստանի ռեժիմը։ Կան ենթադրություններ, որ այն օգտվում է Պակիստանի բանակի եւ հատուկ ծառայությունների ոչ պաշտոնական հովանավորությունից, որոնք «պետություն են պետության մեջ»։
Պահալգամի ահաբեկչությունը լուրջ հարված էր Հնդկաստանի կառավարության՝ Նարենդրա Մոդիի քաղաքականությանը Ջամուի եւ Քաշմիրի նկատմամբ: 2023 թ-ի դեկտեմբերին «Բհարաթիա ջանատայի» առաջնորդն իրականացրեց հյուսիսային այս նահանգը ինքնավարությունից զրկելու իր վաղեմի մտադրությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել կենտրոնական կառավարության կարոությունները տարածաշրջանի՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտի տնտեսական զարգացման համար: Ջամուի եւ Քաշմիրի նոր կարգավիճակն ընդլայնել է հնդկական ուժայինների լիազորությունները տարածաշրջանում։ Ահաբեկչությունից հետո իր առաջին ելույթում Մոդին հայտարարել է՝ «ժամանակն է ոչնչացնել ահաբեկչության ապաստանի մնացորդները (Քաշմիրում)»։
Մինչդեռ հարեւան երկրների սահմանապահները փոխհրաձգությունների մեջ են մտել։ Հնդկական բանակն ապրիլի 26-ին հայտարարել է թեթեւ զենքից «չհրահրված» կրակին պատասխանելու մասին, որը բացվել է սահմանամերձ տարածաշրջանում Պակիստանի ռազմական հենակետերից, հաղորդում է All India Radio պետական ռադիոընկերությունը: Տուժածների մասին չի հաղորդվում: Պակիստանի կողմից կրակոցների փոխանակման մասին հաստատում նույնպես չի ստացվել։ NTV հեռուստաընկերության տեղեկություններով՝ Հնդկաստանի զինվորականները կասկածում են, որ այդ կերպ հարեւանները կարող են ստուգել հնդիկ սահմանապահների զգոնությունը: Նախօրեին հնդկակն բանակը հականավային հրթիռներ է փորձարկել, ինչը կոչված է «հաստատել եւ ցույց տալ հարթակների, համակարգերի եւ անձնակազմի պատրաստվածությունը մեծ հեռահարության վրա բարձր ճշգրտության հարձակողական հարվածներ հասցնելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Նյու Դելին հայտարարել էր 1960 թ-ի «ջրային» համաձայնագրի չեղարկման մասին, որը կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ Պակիստանի գյուղատնտեսության վրա, որը գրեթե ամբողջությամբ կախված է Ինդոս գետի ջրի հոսքից։ «Արյունն ու ջուրը չեն կարող միասին հոսել», - զգուշացրել էր Մոդին դեռեւս 2016 թ-ին՝ մեկ այլ ահաբեկչական հարձակումից կարճ ժամանակ անց՝ անդրադառնալով Պակիստան ջրի արտանետմանը (չնայած Հնդկաստանի իշխանությունները չեն կարող լիովին կանգնեցնել այն, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքի օբյեկտիվ պայմանների պատճառով):
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է՝ իր երկիրը «բաց է մասնակցելու ռեզոնանսային ահաբեկչության ցանկացած չեզոք, թափանցիկ եւ վստահելի հետաքննությանը»: Իսլամաբադը հերքում է իր ներգրավվածությունը Պահալգամի հարձակման մեջ, աբյց Նյու Դելիում մեղադրում են հարեւան երկրին՝ պնդելով, որ Պակիստանը աջակցում է «միջսահմանային ահաբեկչությանը»:
Աշխարհը պետք է անհանգստանա Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ լարվածության պատճառով, Sky News-ի եթերում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը, որը չի բացառում, որ երկու միջուկային տերությունների միջեւ դիմակայությունը կարող է լայնամասշտաբ պատերազմի վերածվել: Պատասխանելով ահաբեկիչների ֆինանսավորման գործում Պակիստանի դերի մասին լրագրողի հարցին՝ նախարարը միանգամայն անկեղծ ասել է. «Դե, մենք այդ կեղտոտ աշխատանքն անում ենք Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի համար արդեն երեք տասնամյակ․.. ներառյալ Մեծ Բրիտանիան»:
Պետք է ասել՝ նա առանձնապես գաղտնիք չի բացել։ Հաշվի առնելով, որ Պահալգամի ահաբեկչությունը տեղի է ունեցել Մոդիի Սաուդյան Արաբիա կատարած այցի խորապատկերին (որը նա ստիպված է եղել ընդհատել), ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հնդկաստան կնոջ (բրահմանների կալվածքից Հնդկաստանից արտագաղթողների դստեր) եւ նրանց երեք երեխաների հետ, կարելի է ենթադրել՝ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցում են երրորդ երկրների հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ «բրիտանացի գիտնականները», որոնք հետաքրքրված են Թրամփի արտաքին քաղաքականության վարկաբեկմամբ:
Թիմուր Գարաեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի