|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստան կատարած այցի ընթացքում փետրվարի 28-ին հանդիպել է նախագահ Մեմնուն Հուսեյինի և վարչապետ Նավազ Շերիֆի հետ: Թուրքական «Konhaber» լրատվական կայքը, հղում անելով ադրբեջանական պետական «AZERTAC» լրատվական գործակալությանը, նշում է, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես` օրակարգային հարցերից է եղել Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Քաշմիր շրջանի հետ կապված պակիստանա-հնդկական հակամարտությունը: Կողմերը վճռականություն են հայտնել նշյալ խնդիրների կարգավորման համար, ինչպես նաև այդ խնդիրներում նախկինում միմյանց ցուցաբերած աջակցությունը շարունակելու հարցում:
Հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանին Պակիստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը վաճառելու շուրջ: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր: