Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ:
Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատությունը՝ Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան:
Պետական վերահսկողության շրջանակներում վերը նշված բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ:
Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ՝ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետ կանչի կարգադրագրեր. չորս տնտեսվարողի արտադրական գործընթացն էլ կասեցվել է:
Կասեցված ապրանքանիշներն ու արտադրամասերում առկա քանակներն են. «Գետափ»՝ 1 լ տարողությամբ 47 շիշ (արտադրող Ա/Ձ Արտակ Գևորգյան), «Սառնաղբյուր»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 86 շիշ (արտադրող Ա/Ձ Խաժակ Ենոքյան), «Եղեգիս»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 200 շիշ (արտադրող Ա/Ձ Մուրադ Հովսեփյան), «Ձորն Անուշ»՝ 0.5 լ տարողությամբ 115 շիշ (արտադրող Ա/Ձ Արգամ Ասլանյան): Դրանցից իրականացվել են նմուշառումներ և տրվել լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ սպառողներին զգուշացնում ենք՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարող սուբյեկտները չվերացնեն խախտումները. այդ մասին կհայտարարվի լրացուցիչ: