Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ամերիկյան Wall Street Journal պարբերականը պնդում է՝ «հետախուզական տվյալների բացերը խոչընդոտում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը»: Խոսքը Իրանի միջուկային սարքավորումների բացահայտման մասին է, որին նա թույլ չէր տալիս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին եւ հեռացնում էր տեսախցիկները, որոնք հետեւում էին նրա միջուկային ենթակառուցվածքի առանցքային մասերին: Այդ պատճառով ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է՝ այլեւս լիովին թարմացված տեղեկատվություն չունի Իրանի միջուկային գործունեության մասին եւ չի կարող հաստատել Թեհրանի այն հայտարարությունները, որ իր ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար: Այժմ, հավանաբար, այդ ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, քանի որ առանց այդ հիմքի դժվար կլիներ շարունակել բանակցությու-նները։ Հիմքեր կան ենթադրելու՝ դրանք Արաղչիի դիվանագիտական բանակցությունների արգասիքն են Մոսկվայում, որտեղ նախօրեին նա հանդիպել էր իր ռուս գործընկեր Լավրովի հետ եւ ընդունվել Պուտինի կողմից: Նշենք՝ Իսրայելը շարունակում է կասկածել, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել, իսկ հեռուստատեսային ելույթում Նեթանյահուն հայտարարել է՝ «հավատարիմ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու գործին», եւ որ «փոխզիջման չի գնա այդ հարցում»: Թեհրանը պատասխանում է, որ իր միջուկային ծրագիրը «խաղաղ բնույթ է կրում», սակայն մտադիր է «պահպանել միջուկային գիտնակնների տեխնիկական նվաճումները»:
Բանակցային գործընթացի հետագա զարգացման հնարավոր սցենարների մասին դժվար է խոսել։ Որոշ փորձագետներ ենթադրում են՝ ինչ-որ փուլում ԱՄՆ-ն պատժամիջոցների վերացումը կկապի Իրանի տարածաշրջանային քաղաքականության հետ, սակայն դա առայժմ միայն ենթադրություն է: Մինչդեռ Թեհրանը դեռ Վաշինգտոնի հետ բանակցությունների մեկնարկից առաջ սկսել է տարածաշրջանում իրադրոթյան սառեցման կուրս անցկացնել՝ դրական շփման մեջ մտնելով արաբական երկրների հետ: Բայց ամեն ինչ դեռ առջևում » է, - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի