կարևոր
1570 դիտում, 1 օր առաջ - 2025-04-18 12:58
Հասարակություն

Հլը մի հատ կորեք ստեղից, կեղտոտ լրատվականներ, ս*կաների հետևից եք ընկել․ Բաբայանի կողմակիցները վիրավորում են լրագրողներին

Այսօր կեսօրին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ։ Ըստ տարածված տեղեկությունների Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիաներ են անում ու պահանջում իշխանություններից հետամուտ լինել արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի իրացմանն ու գերիների ազատ արձակմանը, մի փոքրաթիվ խումբ՝ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ ակցիաներ է արել Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով Արցախը թալանածների բացահայտում։

Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անձամբ է դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով քննության առարկա դարձնել թալանի վերաբերյալ բոլոր հրապարակումները, բայց Օսիպյանի գլխավորած անձինք դատախազության փոխարեն Արցախի նախագահին են պահանջներ ներկայացնում, թեև վերջինս որևէ լիազորություն այդ առումով չունի։

Ներկայացուցչության մոտ ակցիայի մասին Օսիպյանը հայտարարել էր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, տեղում նկարահանումներ անող լրատվականները ֆիքսել են լարված իրավիճակը, որը հրահրել են ակտիվիստները, ինչից հետո Օսիպյանը թիրախավորել է նաև լրագրողներին։ «Կորե՛ք ստեղից, կե՛ղտ եք շպրտում», - ասել է նա լրագրողներին ու մեղադրել «թալանչիների կողմից ֆինանսավորված լինելու մեջ»։ Նկատենք, որ այսօրինակ մեղադրանքները առավել հաճախ հնչեցնում են քպականները՝ խուսափելու համար իրենց ոչ հաճելի հարցադրումների պատասխաններից։

«Մենք ձեր կարիքը չունենք, գնացեք ստեղից, կեղտոտ լրատվականներն եք, գործակալներ եք։ Մենք մեր ֆեյսբուքյան  էջն ունենք», - ասել են Օսիպյանի գլխավորած ակտիվիստները։

Մանրամասն՝ տեսանյութում