կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-20 16:29
Հասարակություն

Մեզ ասում են` այ չարչիներ, գնացե՛ք ստեղից. Մալաթիայի առևտրականներին վտարում են բացօթյա տարածքից

Մեզ ասում են` այ չարչիներ, գնացե՛ք ստեղից. Մալաթիայի առևտրականներին վտարում են բացօթյա տարածքից
Այսօր վաղ առավոտյան տասնյակ ոստիկաններ մի քանի ժամ շրջափակել են Մալաթիայի շուկան և առևտրականներից պահանջել ազատել բացօթյա տարածքը, որտեղ տարիներ շարունակ գյուղացիներն իրացրել են իրենց բերքը: Yerkir.am-ի հետ զրույցում առևտրականներից մեկն ասաց, որ վաղ առավոտից տասնյակ ոստիկաններ խոչընդոտել են իրենց աշխատանքին, չեն թողել, որպեսզի իրենք կարողանան բերքը այնպես դասավորել, որ վաճառքի համար հարմար լինի: «Առավոտյան յոթից եկել ենք ու ընկել քաշքշուկների մեջ: Մեզ ժամանակ են տվել ամենաշատը մինչև կիրակի, որ ամբողջությամբ մաքրենք շուկայի դիմացի հատվածը, որտեղ մենք առևտուր ենք անում: Հիմա էլ են ոստիկաններ հսկում, որ էլ ապրանք չբերենք: Ասում են` ինչ ունեք այստեղ, դա իրացրեք ու էլ նորը մի բերեք: Մեզ ասում են, որ կամ գնանք շուկայի ներսում առևտուր անենք կամ էլ ընդհանրապես դադարեցնենք առևտուրը: Բայց գնացեք տեսեք, սկի տեղ չկա շուկայում, մենք ո՞ւր գնանք»,- ասաց նա: Մեկ այլ առևտրական էլ ասաց, որ վաղ առավոտյան թաղապետարանի ներկայացուցիչներ են եկել, ինչպես նաև ոստիկաններ ու իրենց հրահանգել ազատել տարածքը: «Մեզ ասում էին` այ չարչիներ, գնացե՛ք ստեղից: Ես չեմ հասկանում, ի՞նչ են ուզում մեզանից: Մեծ մեքենաներով ենք բերքը բերում շուկա և հնարավոր չէ մեքենաներով տեղավորվել փակ շուկայում»,- ասաց առևտրականը:
 
\"\"
 
 
\"\"
 
 
 
 
 
\"\"