կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 18:44
Իրավական

Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․հրապարակվել է Ռազմիկ Աբրահամյան-փոխնախարար հեռախոսազրույցը

Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․հրապարակվել է Ռազմիկ Աբրահամյան-փոխնախարար հեռախոսազրույցը

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին, գործով առկա ապացույցները հետազոտելու փուլում, հրապարկվել են Դավթյանի եւ Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցները՝ հայտնում է NEWS.am-ը։

«3000-ն ա ուրեմն։ Աբրահամյան, ես էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․Լավ, նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի, բայց հարկերն էլ կհանենք։ Նախորդից չիջնես էլի»։

Այնուհետեւ հրապարկվեցին տեսանյութերը, որոնցում երեւում է, թե ինչպես են ինչ-որ ծրար միմյանց փոխանցում եւ զրուցում։

Ներքին դիտման հետազոտման ընթացքում կային բառեր, որոնք այդքան լավ լսելի չէին ներկաների համար, ինչի վրա ուշադրություն հրավիրեց Արսեն Դավթյանի պաշտպանը։

Նշենք, որ դատական նիստին ներկա են նաեւ կանայք, որոնք պնդում են, որ իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստի ընդմիջման ժամանակ նրանցից Հայկուհի Խաչատրյանը մոտեցել էր Ռազմիկ Աբրահամյանին՝ մաղթել առողջություն, եւ հարցրել, թե որտե՞ղ է իր երեխան, ինչին ի պատասխան Ռազմիկ Աբրահամյանը հիշեցրել էր, որ էխո հետազոտությունը ցույց էր տվել, որ նրա պտուղը մահացած է։

Մինչեւ դատական նիստի սկսվելը դատարանի բակում հավաքվել էին կանայք, որոնք  պնդում են, որ իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից, և պահանջում էին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: