|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Սաուդյան Արաբիայում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ անուղղակի բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև: ԱՄՆ պաշտոնյաները մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կունենան նրանց հետ։ Այս մասին նա ասել է The Glenn Beck Program-ին տված հարցազրույցում:
«Մենք տեխնիկական խմբեր ենք ներգրավում այսպես կոչված, անուղղակի բանակցություններում, ուր կգան երկու կողմերը, նրանց կընդունեն առանձին սենյակներում», - ասել է նա:
Քելլոգը նշել է, որ նման մոտեցումը կօգնի իմանալ կողմերի պայմանները և առաջին քայլն անել հակամարտության կարգավորման ուղղությամբ։