Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանի միջնորդությամբ այսօր անցկացնում են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ներկա պահին՝ իրանական միջուկային ծրագրի հարցով վերսկսված երկխոսության մեկնարկից գրեթե մեկուկես ամիս անց, կողմերն արդեն բանակցությունների չորս փուլ են անցկացրել, որոնց ընթացքում ներկայացրել են խնդիրների իրենց տեսլականը: Իրանի կողմից բանակցությունները գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ԱՄՆ-ի կողմից՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև կնքված միջուկային գործարքը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ գործարքից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին։