Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Պարոն Ռուբինյան, Սովետի ժամանակ Հայաստանի ԿԳԲ-ում մի հատ գնդապետ կար՝ Նալբանդյան, տարին մի անգամ մի հատ դաշնակցության դեմ գիրք էր գրում, բրոշյուրներ, կարո՞ղ է այդ բրոշյուրները ձեր գրադրանում կան»,-ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով Կառավարության 2024թ․ կատարողականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին գեղամ Մանւոկյանն ասաց․ «Թեզը հետևյալն է՝ ժողովո՛ւրդ, ոչ մեկն իր տեղը չի, սանտեխնիկը, տաքսիստը, ուսուցիչը, տնօրենն իրենց տեղում չեն, բա ինչի՞ պետք է ինքն ինքը տեղը լինի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
«Գիտեք, երբ որ ասում են՝ թալանը, թալանը բերել ենք դրա համար միլիարդավոր դոլարներ հետ են եկել, մտածում եմ լավ, բա այդ ինչի՞ են ամենրոպե հարկը ավելացնում այն խեղճ տատիկի, թոշակառուի, քաղաքի կենտրոնում պապենական տուն ունեցողի վրա, ու մեկ էլ հասկանում եմ, ինչի է Նիկոլ Փաշինյանն ամեն օր ասում՝ հարկ, հարկ, հարկ, հարկ․․․հարկ ավելացնենք։ Լրագրողական շրջանում հայտնի մի պատմություն կա, հետո Նիկոլ Փաշինյանը կարող է ասի սուտ է եղել, թե չէ։ Հարկայինի մի պետ «Հայկական ժամանակակ»-ից լրագրողներին է կանչում, ասում է՝ «հարկայինի պետը ո՞վ է», ասում է՝ «դու», ասում է՝ «եթե ես եմ հարկայինի պետը, բա Նիկոլ Փաշինյանը իմ վրա ինչի՞ է նալոգ դրել»։