Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Mediahub.am-ը գրում է․ «Մարտի 29-ին արցախցիների կողմից կազմակերպված մեծ հանրահավաքից հետո պրոիշխանական լրատվամիջոցներն ու իշխանություններին հարող շրջանակները շարունակում են արցախցիների հանդեպ ատելության քարոզը սոցիալական ցանցերում։ Վիրավորական ու արհամարական մեկնաբանություններով ազգը պառակտվում է տարբեր բևեռների։
«Որքան փորձում ենք իրենց վիրավորանքները կուլ տալ, մեկնաբանություններում բացատրել մեր ասելիքն ու իրավունքները, մեր հետ վերաբերվում են ինչպես թշնամու։ Դա տեղիք է տալիս նրան, որ մենք էլ վիրավորենք, ի վերջո մեր սիրտը քարից չէ, համբերությունը՝ «Դանայան տակառ չէ»։ Պարզ, մարդկային լեզուն չեն հասկանում, ապրումակցելու զգացողություն չունեն, գոնե պետք է լռեն։ Իսկ երբ լռելու փոխարեն վայրահաչում են, բնականաբար ատելությունը երկուստեք ավելի է խորանում»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնել է արցախցի Անուշ Գասպարյանը։
Նրա խոսքով, Արցախի ու արցախցիների մասին որևէ տեղեկություն չունեցող, պատմություն չիմացող, սեփական ինքնությունը կասկածի տակ դնող, թշնամու հետ «քիրվայության» պատրաստ մարդիկ են այս ամենի հեղինակն ու ջատագովը, որոնք հարում են գործող իշխանության շրջանակներին։
«Դրանք աքլոր են միայն սոցիալական հարթակներում։ Պարզ է, որ այդ «ծառայության» համար գումար են վաստակում։ Բայց կան նաև իրական կերպարներ։ Օրինակ, հանրությանը թրքասիրությամբ հայտնի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշանիկ Ղազարյանը, արցախցիներին իր մի գրառմամբ անվանել է՝ «Աստծուց մոռացված դժբախտներ»։ Առանց հասկանալու դրա պատասխանատվությունը, առանց մտածելու, թե վաղն ի՞նչ կարող է լինել Հայաստանի ու մեր հայրենակիցների հետ։ Պարզ է, որ նրանց հետևից ԱԱԾ-ն չի գնում, որովհետև թիրախում մենք ենք։ Փաշինյանի կառավարությունն իր 7 տարվա գործունեությամբ շատ մարդկանց իրական դեմքը ցույց տվեց, սա միակ լավ բանն էր այս կառավարության կողմից։ Նրանք, ովքեր մտավորական էին ընկալվում, պարզվեց դատարկություն է։ Ո՛չ տղամարդիկ են իրենց տեղում, ո՛չ կանայք»,- հավելեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ հանուն հայաստանաբնակ այն մարդկանց, ովքեր չհանձնվելու ուժ են տալիս, ովքեր պայքարի ժամանակ կանգնած են արցախցիների թիկունքին, պետք է շարունակեն ապրել ու պայքարել»։