Միասին կարող ենք
կարևոր
4108 դիտում, 1 տարի առաջ - 2025-05-05 17:51
Աշխարհ

Թուրքիան թույլ չի տալիս Նեթանյահուին մուտք գործել Ադրբեջան

Թուրքիան թույլ չի տալիս Նեթանյահուին մուտք գործել Ադրբեջան
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է՝ կառավարության ղեկավարը հետաձգել է իր այցն Ադրբեջան: Նշվում են պատճառները՝ Թուրքիայի հրաժարումը թույլ տալ իր ինքնաթիռին հատել իր օդային տարածքը եւ «վրջին իրադարձությունները Գազայում եւ Սիրիայում», ինչպես նաեւ «վարչապետի դիվանագիտական աշխատանքի լարված գրաֆիկը եւ նրա անվտանգության ապահովման հարցերը»: Առկա է  հավելում. որոշում է կայացվել հետաձգել այցը՝ առանց նոր ամսաթիվ հայտարարելու։ Հիշեցնենք՝ Նեթանյահուի այցն Ադրբեջան նախատեսված էր մայիսի 7-11-ը, որի ընթացքում նա պետք է հանդիպեր եւ բանակցություններ վարեր Ալիեւի հետ, մասնավորապես, Սիրիայում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյլ: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում սկանդալային իրավիճակ է ստեղծվում։ Անցյալ ամսվա 11-ին Թուրքիան հրաժարվեց թույլ տալ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որի պատվիրակությւոնը բանակցում էր իր օդային տարածքով դեպի Ադրբեջան տանող ճանապարհին, որտեղ բանակցություններ էին ընթանում Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Իսրայելի պատվիրակոթյունը ստիպված է եղել օգտագործել շրջանցիկ օդային միջանցք։ Իսկ այս անգամ Անկարան, չնայած Բաքվի բոլոր հորդորներին, հրաժարվել է իր օդային տարածքը տրամադրել արդեն Նեթանյահուի ինքնաթիռին», - նշել է Տարասովը։

Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է՝ «արգելքի մասին որոշումը կայացվել է հինգշաբթի օրն Ադրբեջանում երկու երկրների ներկայցուցիչների միջեւ կայացած բանակցություններից առաջ՝ Սիրիայում լարվածության շուրջ պայմանավորվածւթյուններ ձեռք բերելու եւ պատերազմը կանխելու միջոց գտնելու անկարողությունից հետո»: Այլ կերպ ասած՝ Էրդողանը ձախողել է Ալիեւի՝ Սիրիայի հարցով միջնորդական առաքելությունը, ինչը կարող է խոսել նախ եւ առաջ Անկարայի եւ Բաքվի հարաբերություննրում որոշակի բարդությունների առաջացման մասին, ասել է քաղաքագետը։

«Միեւնույն ժամանակ, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները միշտ էլ բարդ են եղել։ Սակայն աճող լարվածությունն առաջացավ 2024 թ-ի դեկտեմբերի 8-ին Սիրիայում Ասադի տապալումից հետո, երբ պարզ դարձավ, որ սիրիական արմատական ընդդիմության թիկունքում կանգնած է Թուրքիան։ Երբ տեղեկություններ հայտնվեցին Սիրիայում թուրքական ռազմաբազաների հայտնվելու հավանականության մասին, Իսրայելը սկսեց այնտեղ ուղղակի ռազմական գործողւթյուններ իրականացնել եւ մեծացրեց իր ռազմական ներկայությունը երկրի տարածքում։ Արդյունքում ի հայտ եկավ Իսրայելի եւ Թուրքիայի ուղղակի ռազմական բախման իրական սպառնալիք, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Սիրիայի հետագա կործանմանը։ Առավել եւս, որ Իսրայելը Դամասկոսի նոր վարչակազմն ու այնտեղ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ընկալում է որպես սպառնալիք իր համար»։

Միեւնույն ժամանակ, ըստ արաբ փորձագետների, սիրիական ասպարեզը երկու երկրների կողմից օգտագործվում է որպես պլացդարմ իրենց աշխարհաքաղաքական նկրտումներն իրականացնելու համար, եւ դա է իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը:

«Թուրքիան մտադիր է Սիրիան պահել իր քաղաքական ազդեցության գոտում՝ վախենալով սիրիական հենակետից քրդական անջատողականության միջամտությունից։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա փորձում է Սիրիայի տարածքում ձեւավորել 4 կանտոններից 3-ը, այդ թվում՝ քրդական եւ դրուզական, որին հաջորդում է Սիրիայի ապամոնտաժումը: Թե ինչ կլինի հետագայում՝ դեռ ոչ ոք չգիտի։ Բայց պարզ է նաեւ, որ Նեթանյահուի եւ Էրդողանի միջեւ ինչ-որ փոխզիջումային որոշումների հասնելու Ալիեւի սցենարը տապալվում է», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի