|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան չի թույլատրում Գերմանիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը այցելել Ինջիրլիկ ավիաբազա, որը կոալիցիոն ուժերն օգտագործում են ԻՊ-ի դեմ պայքարում:
Պատվիրակությունը պատրաստվում էր ավիաբազա այցելել հուլիսին: Միենույն ժամանակ Գերմանիայի ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ թուրքերը գրավոր մերժում դեռ չեն ներկայացրել, տեղեկացնում է BBC-ն:
Նշենք, որ ներկայում Ինջիրլիկում ծառայում է 250 գերմանացի զինվորական:
Ըստ Spiegel-ի, թուրքական իշխանությունների նման որոշման պատճառը Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն է: