|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակներում վնասվածք ստացավ և ¾ հաշվի ժամանակ հրաժարվեց պայքարել Պետրա Կվիտովայի դեմ, պատմել է կատարվածի մասին:
«Ես սկզբնահարվածից հետո անհաջող կանգնեցի ձախ ոտքիս: Հաջորդ պահին ուժեղ ցավ զգացի և գետնին ընկա: Ոտքս անմիջապես այտուցվեց և հասկացա, որ անկարող եմ շարունակել ելույթս», – թենիսիստուհուն է մեջբերում WTA-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թենիսիստուհին անմիջապես համապատասխան կենտրոն է տեղափոխվել` պարզելու, թե որքան լուրջ է վնասվածքը: