|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մամուլում լուրեր են հրապարակվել, թե Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատագամավոր ընտրված Նաիրի Սահակյանը, ով Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է, ցանկանում է հրաժարվել մանդատից եղբոր` մարզպետ նշանակվելու դիմաց:
«Չկա նման բան, պատգամավոր ա ընտրվել մարդը, ո՞նց կարա նման բան լինի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նա նշեց, որ չի ցանկանում մարզպետ լինել, այն էլ` եղբոր մանդատի հաշվին: Սարգիս Սահակյանը հերքեց նաև այն լուրերը, թե երեկ ինքն ու եղբայրը նախագահականում են եղել:
Նաիրի Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա: «Նման բան չկա, սաղ նորմալ ա, հանգիստ եղեք»,- ասաց նա:
Հարցին` վերցնելո՞ւ է մանդատը, պատասխանեց` հանգիստ եղեք: