Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը։
Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը որոշեց վերատեսության ենթարկել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Հայաստանի հպարտ իշխանությունները կտրուկ մերժեցին 2019 ապրիլին ներկայացրած կարգավորման վերջին փաթեթը։ Բանակցությունները մտան փակուղի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Այդ պատերազմը չավարտվեց նոյեմբերի 10-ի կեսգիշերին։ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմ դրա շարունակությունն էր։ (Դեռ չեմ խոսում նրա մասին, որ պատերազմը փոխադրվեց Հայաստանի տարածք)։ Հոկտեմբերին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախը հայաթափվեց և մոտ 120.000 մեր հայրենակից ստիպված եղան ապաստան գտնել Հայաստանում՝ սպասելով այն օրվան, երբ նրանք կկարողանան իրացնել հավաքական վերադարձի իրենց իրավունքը։
Այսօր Հայաստանում ապրող մեր արցախցի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում՝ իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական։ Պատակահան չէ, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված լքել է Հայաստանը։
«Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրիրը» ձախողվել է։ 25-30.000 ընտանիքների մի փոքր մասն է օգտվել։ Տրամադրվող գումարը չնչին է և չի կարող բավարարել բնակարան գնելու համար, մանավանդ փոքր ընտանիքների դեպքում։ Գումարից բացի ծրագրից օգտվելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում։ Օրինակ, եթե շահառու ընտանիքի երեխաներից մեկը, որևէ բարեգործի օգնությամբ մեկնում է արտերկրում սովորելու՝ բնակարանը կարող են ընտանիքի ձեռքից խլել։ Եթե ավելի ժամանակ լիներ, կարելի էր անդրադառնալ սեփանականության իրավունքից զրկելու իրավաչափության մասին։ Ի դեպ, այս անհստակության պատճառով բանկերը, մեծամասամբ, ձեռնպահ են մնում հիպոթեքային վարկեր տրամադրելուց։
«Կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման» («40+10 հազար դրամ աջակցություն») դադարեցումը կամ միայն առանձին խմբերի համար դրա պահպանումը հանգեցնելու է աջակցության կարիք ունեցող տեղահանվածների շրջանում սոցիալական անկայունության խորացմանը։ Այս ծրագիրը նույնպես անհասկանալի սահմանափակումներ ունի։ Մասնավորապես, եթե շահառուն տարեկան 10 օրվանից ավել բացակայում է, օրինակ այցելում է ազգականին, նա զրկվում է աջակցության գումարից։ Ավելին, դադարեցվում է նաև բացակայող անձի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի աջակցությունը։
Ուստի պատահական չէ, որ մեր արցախցի հայրենակիցները մարտի 29-ին, ժամը 3-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում՝ բարձրաձայնելու իրենց սոցիալական, իրավական, և այլ ոտնահարվող իրավունքների մասին։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին՝ պահանջելու կառավարությունից լուծել արցախցիների առջև ծառացած խնդիրները՝ մինչև ապահովվի նրանց վերադարձի իրավունք և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացումը։
Մանրամասն՝ տեսանյութում