Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի խորհրդարանում Քալեյբար քաղաքի ներկայացուցիչ Հոսեյն Հաթամին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ խորհրդարանական հարցերով տեղակալի հետ և իր բողոքն ու անհանգստությունն է հայտնել Խոդաֆարինի շրջանում հրթիռներ ընկնելու կապակցությամբ։ Այս մասին Հաթամին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա ԱԳՆ-ին կոչ է արել լրջորեն ներգրավվել և կանխել տարածաշրջանում անկայունությունը և թույլ չտալ, որ Իրանի քաղաքացիներին վնաս հասցվի։
Արտգործնախարարի տեղակալը ափսոսանք է հայտնել և վստահեցրել, որ դիվանագիտական ապարատը հետամուտ կլինի խնդրին։
Նա նաև նշել է, որ Զինված ուժերի, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան պատվիրակությունը մեկնելու է Խոդաֆարին՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ծագած խնդիրներին հետամուտ լինելու նպատակով:
Խոդաֆարինի գավառապետը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Փարվիզխանլու գյուղի վրա ,Կատյուշաե ՀԿՌԿ-ի 5 արկ է ընկել, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա: