կարևոր
499 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 11:57
Հասարակություն

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 2027 թվականի ապրիլից կիսով չափ կրճատել Արցախից բռնի տեղահանված անձանց որոշակի խմբերին տրամադրվող ամսական սոցիալական աջակցությունը։

Նախագծի համաձայն՝ շահառուները մինչև 2027 թվականի մարտի վերջը կշարունակեն ստանալ ամսական 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիս ներառյալ՝ 15 հազար դրամ։

Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ փոփոխության նպատակն է, իբր, խթանել արցախցիների սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։