|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն նշել է, որ կարևոր է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության կայուն քաղաքական լուծման շուրջ երկխոսությունը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության ներկայիս աճը ցույց է տալիս, որ չլուծված խնդիրները շարունակում են մնալ լուրջ մարտահրավեր միջազգային խաղաղության և անվտանգության համար: Անհրաժեշտ է կողմերի միջև ապաէսկալացիա և երկխոսություն՝ միջազգային իրավունքի համաձայն կայուն քաղաքական լուծման շուրջ բանակցությունները վերսկսելու, հումանիտար կարիքները և մարդու իրավունքների խնդիրները լուծելու համար»,- ուրբաթ ասել է Լինդեն:
Նա համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, այս ամենի լուծման լավագույն ձևն է: