Փոխարժեքներ
18 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում: Այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկանում ենք interfax.ru-ից։
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից:
Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն ուղղված են ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական պոտենցիալի վերացմանը և պատանդների վերադարձին։
«Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի ուժեղացված ռազմական ուժով»,- հայտնել են գրասենյակից։ «Իսրայելական բանակի գործողությունները վերսկսելու ծրագրերը հավանության են արժանացել անցյալ շաբաթ քաղաքական էշելոնի կողմից», - ավելացրել է նա:
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ «զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ կազմակերպությանը պատկանող թիրախներին»։