կարևոր
484 դիտում, 15 ժամ առաջ - 2024-12-11 12:10
Քաղաքական

ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն ավարտել են բանակցությունները տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ

ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն ավարտել են բանակցությունները տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և ԱՄԷ արտաքին առևտրի հարցերով պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին հայտարարել են տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

«ԵԱՏՄ-ն ակտիվորեն տնտեսական գործընկերության ցանց է ձևավորում բարեկամ երկրների հետ։ ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը կարևոր ուղենիշ է՝ հաշվի առնելով տարածաշրջանում այդ երկրի դերը որպես գլոբալ կենտրոն։ Համաձայնագիրը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր պետությունների միջև առևտրին, որն արդեն իսկ աննախադեպ աճ է ցուցադրում, ինչպես նաև համակարգային հիմք կստեղծի համագործակցային կապերի զարգացման համար»,- նշել է Անդրեյ Սլեպնյովը։

ԵՏՀ-ից պարզաբանել են, որ նախքան ստորագրումը համաձայնագիրը պետք է համապատասխան ներպետական ​​համաձայնեցման ընթացակարգեր անցնի։

ԱՄԷ-ի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդն ընդունել էր 2022 թվականի դեկտեմբերին։ 2023 և 2024 թվականների ընթացքում բանակցային չորս փուլ է տեղի ունեցել։