Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնամյակներ շարունակ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իր աշխարհասփյուռ կառույցները, Հայ Դատի գրասենյակներն անգնահատելի աշխատանք են կատարել Հայոց Ցեղասպանության ճանաչման, Արցախի հանրապետության իրավունքների պաշտպանության և ցանկացած համահայկական նշանակության հարցերում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, որը Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովին:
«Այսօր մենք Արցախում խնդիր ունենք խոսելու հայի ապրելու իրավունքի մասին, ուստի նմանատիպ հանդիպումները, ժողովները Ստեփանակերտում անցկացնելն Արցախում բնակվողի համար մի հույսի շող է, որ ամեն ինչ վերջացած չէ: Ուստի ես «Արդարություն» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում, որ մենք նույնպես մասնակցում ենք այս միջոցառմանը, ցանկանում եմ բարեբեր աշխատանքներ և նմանատիպ գործողությունների շարունակականություն»,-ասաց Հակոբ Հակոբյանը։
Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․