Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո չեղարկել է Ուկրաինային ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրման դադարեցումը, իսկ Կիևը հայտնել է, որ պատրաստ է 30-օրյա հրադադարի, եթե Մոսկվան դրան համաձայնություն տա։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
ԱՄՆ վարչակազմը ռազմական օգնությունը դադարեցնելու և հետախուզաական տվյալների տրամադրումը կասեցնելու որոշում էր կայացրել փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը գլխավորում էր Ջիդդայում ԱՄՆ պատվիրակությունը, հայտնել է, որ Վաշինգտոնը հրադադարի առաջարկը կներկայացնի Մոսկվային։
«Ուկրաինական պատվիրակությունն այսօր մեկ բան հստակեցրեց. նրանք կիսում են նախագահ Թրամփի խաղաղության տեսլականը», - նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Թրամփն իր հերթին հույս է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պլանավորում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ զրույցը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։