|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այս բեւեռացմանն առնչվելու համար պետք է վերադառնանք այն ժամանակներին, երբ ծնվել է ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը։ Խորհրդային Միությունից «քարերի երկրի» դուրս գալու գործում հսկայական դեր խաղաց 1987-1988ականներին սրված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, երբ վերակառուցման ալիքի վրա Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից համակարգային խտրականության ենթարկված ղարաբաղցի հայերը սկսեցին պահանջել Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ին։ 1988ի փետրվարին Երեւանում կազմավորվեց «Ղարաբաղ» վերամիավորման կազմկոմիտեն, որի պատվավոր նախագահներն էին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Մեզ համար կարեւորն այն է, որ 1988ի փետրվարին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մատենադարան) «Ղարաբաղ» կոմիտեն ղեկավարել է ավագ գիտաշխատող, ծնունդով Սիրիայից, 1946 թ-ին Հայկական ԽՍՀ տեղափոխված Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մարդը 1988ի մայիսին հայտնվեց Հայաստանի Ղարաբաղյան շարժման կոմիտեում։ 1988ի փետրվարից Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները սկսեցին բացահայտ թշնամական քաղաքականություն վարել հանրապետության հայ բնակչության նկատմամբ։ Այդ քաղաքկանության ամենակոպիտ դրսեւորումները տեղահանություններն ու ջարդերն էին, մասնավորապես Սումգայիթում։ Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունը՝ ի դեմս Միխայիլ Գորբաչովի, չկարողացավ կանխել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ազգային հողի վրա բախումները, ինչից օգտվեցին երկու կողմերի ուժերը, որոնք ողբերգական իրադարձություններն օգտագործեցին Խորհրդային Միությունից դուրս գալու քարոզչության համար։ Եթե խոսենք Հայաստանի մասին՝ ապա Տեր-Պետրոսյանը պատկանում էր նրանց, ովքեր սկսեցին օգտագործել հայ-ադրբեջանական հակամարտությունը ԽՍՀՄ-ից դուրս գալու քարոզչության համար, այն դեպքում, երբ ղարաբաղցի հայերն ի սկզբանե ոչ մի գաղափար առաջ չէին քաշում ՝ կապված միասնական հսկայական երկրի կազմից դուրս գալու հետ։ 1988 թ-ի դեկտեմբերի 10-ին Տեր-Պետրոսյանը եւ մի շարք այլ գործիչներ, մասնվորապես ապագա վարչապետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվեցին։ 1989 թ-ի մայիսի 31-ին Տեր-Պետրոսյանին եւ մյուս կալանավորվածներին ազատ արձակեցին, նըդ որում՝ նույն թվականի օգոստոսի 27-ին նա դարձավ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Հետագա զարգացումները հայտնի են: 1989ին նոյեմբերին ձեւավորվում է Հայոց համազգային շարժումը, որի ղեկավարներից մեկը դառնում է Տեր-Պետրոսյանը: Իսկ 1989ի դեկտեմբերի 1-ին ընդունվեց «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը: Ստացվեց՝ ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու կողմնակիցները թամբեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման հայկական շարժումը։
Պետք է ասել՝ Լեռնային Ղարաբաղում զինված բախումների քողի տակ, որոնց մասնակիցները հարձակումներ էին իրականացնում Խորհրդային բանակի ստորաբաժանումների վրա եւ ապօրինի կերպով յուրացնում զենք ու ռազմական տեխնիկա, Հայաստանում սկսեցին հայտնվել զինված կազմավորումներ։ Եղել են նաեւ ՀՀՇ-ի մոտ։ Այս զինված կազմավորումները զենք ձեռք բերելու նպատակով հարձակումներ էին իրականացնում զինվորականների եւ միլիցիոներների վրա։ Առավել հայտնի են 1990ի մայիսի 27-ին Երեւանում եւ Երեւանի Նուբարաշեն արվարձանում խորհրդային զինծառայողների վրա կատարված հարձակումները, որոնց ընթացքում զոհվեց 23 մարդ: Բնական է՝ ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու կողմնակցները փորձում էին դա օգտագործել քարոզչության շրջանակներում, առավել եւս, որ դեռեւս 1990ի ապրիլին Երեւանում հանրահավաքների ժամանակ հնչում էին ԽՄԿԿ-ին եւ ՊԱԿ-ին արգելելու կոչեր: Ընդ որում՝ հարկ է նշել, որ հայ եվրոատլանտիստները մինչ օրս փորձում են չնկատել ուղիղ կապը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում եւ Վրաստանում խորհրդային զինծառայողների վրա հարձակումների եւ միասնական ռազմական համակարգի ոչնչացման եւ ՆԱՏՕ-ի Թուրքիայի հզորացման միջեւ, որը սահմանակից էր Խորհրդային Անդրկովկասին:
Հայաստանում հակախորհրդային տրամադրությունների մոլեգնության ֆոնին 1990 թ-ի մայիսի 20-ին Տեր-Պետրոսյանը բազմակուսակցական ընտրությունների ժամանակ դարձավ հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր (ընտրություններում հաղթանակ տարավ ՀՀՇ-ն), իսկ նույն թվականի օգոստոսի 4-ից ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ։ Հենց Տեր-Պետրոսյանի ձեռքի տակից 1990 թ-ի օգոստոսի 23-ին դուրս եկավ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որում, բացի 1989ի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումից, կար պատմական Հայաստանի կողմնակիցների ականջները շոյող 11-րդ կետը․«Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին»։
Զարմանալի չէ, որ նման հռետորաբանություն օգտագործելով ՝ ՀՀՇ-ն վայելում էր հանրապետության բնակչության աջակցությունը, ընդ որում ՝ Հայաստանը նույնիսկ չմասնակցեց 1991 թ-ի մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին։ Փոխարենը ԳԿՉՊ-ի ձախողումից հետո, 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում 99%-ը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հանրապետության անկախության օգտին: Երկու օր անց Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը, իսկ հոկտեմբերի 16-ին նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Տեր-Պետրոսյանը։ 1992 թ-ի փետրվարի 18-ին Հայաստանի իշխանությունները հայտարարեցին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թ-ի հունիսի 15-ի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում ընդգրկվելուն հավանություն տալու մասին անվավեր է: Այսպիսով, ստեղծվել է պարադոքսալ իրավաքաղաքական իրավիճակ. հայերին քարոզում էին ԽՍՀՄ-ից դուրս գալու օգտին՝ Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորվելու պատրվակով, փոխարենը պաշտոնական Երեւանը հրաժարվեց այդ գաղափարից։ Այդ դեպքում ինչի համար պետք էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից։
Հայաստանի առաջին նախագահի մտքերը հասկանալու համար արժե նայել 2011 թ-ի ապրիլի 15-ին բրիտանական Բի Բի Սին տված նրա հարցազրույցը: Պատասխանելով Հայաստանի անկախության 20 տարիների դրական եւ բացասական կողմերի մասին հարցին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարել է․ «Չափումները շատ են։ Կախված այն անից, թե որ չափումներից ելակետ վերցնել: Եթե ուզում եք՝ տնտեսական եւ սոցիալական հարթություն, իհարկե, անկումը կա, դա փաստ է: Մեկ այլ պետություն, գուցե Բալթյան երկրներից բացի, կյանքի մակարդակով չի հասել այն կենսամակարդակին, որը 88-ին էր: Չի հասել, դա փաստ է։ Բայց ոչ մեկ հացով: Կան անկախության երեւույթներ, կա ժողովրդավարության երեւույթ, որը մենք ստացել ենք, կան խոսքի ազատության երեւույթներ, կա խղճի ազատության ձգտում, այդ ամենը մենք ձեռք ենք բերել։ Այսինքն ՝ պետք է մոտենալ այս հարցի տարբեր տեսանկյուններից, աբյց ես կարծում եմ՝ գլխավորը մեծ առաջընթաց է եւ նախկին խորհրդային հանրապետությունների, եւ ամբողջ աշխարհի համար։ Չկա կայսրություն, չկա կոմունիզմ, ճիշտ է, չկա սառը պատերազմ»։
Իհարկե, ինքը ՝ Հայաստանի առաջին նախագահը, ոչ այն ժամանակ, ոչ էլ տարիներ անց, չի աղքատացել։ Նրա օրոք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման մեջ հայտնված Հայաստանում ավազակություն էր տիրում եւ բնակչության արտահոսք էր տեղի ունենում։ Տեր-Պետրոսյանի օրոք ժողովրդավարության հետ էլ այնքան էլ լավ չէր։ 1991-1992ականներին արգելքի տակ էր գտնվում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը։ Իսկ 1994 թ-ին Տեր-Պետրոսյանն արգելեց Սփյուռքի վրա հենված Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ հայկական հնագույն կուսակցություններից մեկը, որը հանդես էր գալիս պատմական Հայաստանի վերածննդի օգտին։ 1996 թ-ին Տեր-Պետրոսյանի օգտին կեղծվեցին նախագահի երկրորդ ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ Վազգեն Մանուկյանը։Легализация Дашнакцутюна произошла только после того, как Тер-Петросян 3 февраля 1998 года вынужден был уйти в отставку и к власти пришёл Роберт Кочарян. Դաշնակցության օրինականացումը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանը 1998 թ-ի փետրվարի 3-ին ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։
Բի Բի Սի-ի հարցազրույցից երեւում է՝ Հայաստանի առաջին նախագահը լատենտ ռուսատյաց էր, քանի որ նրա համար «կայսրություն» բառը բացասական նշանակություն ունի: Այն, որ 1991 եւ 1997 թվականներին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին բարեկամության պայմանագրեր, տեղի ունեցավ ավելի շուտ ի հեճուկս Տեր-Պետրոսյանի, որի օրոք 1991 թ-ի ապրիլին եւ 1992 թ-ի օգոստոսին բանակցություններ էին վարվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանի հետ պատերազմի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորված լինելու պայմաններում Հայաստանը չէր կարող իրեն թույլ տալ թշնամություն Ռուսաստանի հետ։ Դա հասկանում էր նաեւ Տեր-Պետրոսյանը։
Սակայն հենց առաջին նախագահի օրոք դրվեցին ականներ, որոնք խարխլեցին հայոց պետականության հիմքերը։ 1994թ. հոկտեմբերին Անդրկովկասյան երկիրը դարձավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից (Անդրկովկասին սահմանակից ՆԱՏՕ-ի միակ երկիրը Թուրքիան է), իսկ 1997 թ-ի Հայաստանում սկսեց գործել Ջորջ Սորոսի «բաց հասարակություն» հիմնադրամը: Ըստ որոշ տվյալների՝ 1993ին Հայաստանի առաջին նախագահը նույնիսկ բանակցություններ է վարել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության եւ գորշ գայլեր կազմակերպության հիմնադիր ալփարսլան թյուրքեշի հետ։
Տեր-Պետրոսյանին փոխարինած Ռոբերտ Քոչարյանը քաղաքական այլ կուրս էր վարում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 1998-2008ականներին Հայաստանում այլեւս նման վայրի ավազակություն չի եղել։ Եվ ազգային ինքնագիտակցության տեսանկյունից Քոչարյանի օրոք շատ ավելի լավ էր։ Հենց նրա օրոք 2003 թ-ին հանրակրթական դպրոցներում ներդրվեց «Հայոց Եկեղեցու պատմությւն» առարկան։ Արտաքին քաղաքականության մեջ այս տասնամյակում Անդրկովկասյան երկիրը հավասարակշռություն էր պահպանում արեւմտյան եւ ռուսական ուղղությունների միջեւ, չկային նաեւ միակողմանի զիջումներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։
2008 թ-ը բեկումնային տարի էր։ 2008 թ-ի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, որին աջակցում էր Քոչարյանը: Հիմնական մրցակիցը Տեր-Պետրոսյանն էր, որը ստեղծեց «հայ ազգային կոնգրես» դաշինքը (հետագայում դարձավ կուսակցություն)։ Ապագա վարչապետ նիկոլը 2008 թ-ին եղել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում։ 2008 թ-ի մարտի 1-ին Հայաստանում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ անձամբ նիկոլի կողմից ձեռնարկվեց գունավոր հեղափոխության առաջին փորձը, որը կանխվեց Քոչարյանի կողմից:
նիկլոը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008 թ-ի մարտի 1-ին անկարգություններ կազմակերպելու համար՝ արդեն 2010 թ-ի հունվարին Սարգսյանի օրոք։ Սակայն, չգիտես ինչու, հենց երրորդ նախագահի օրոք նիկոլը համաներվեց եւ ազատ արձակվեց 2011 թ-ի մայիսի 27-ին, այն էլ՝ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքով։ Եվ իշխող ՀՀԿ-ն նրան ակտիվորեն նպաստել է դրանում։ 2013 թ-ին նիկոլի ու ՀԱԿ-ի ճանապարհները բաժանվեցին։ Սակայն ոչ մեկի, ոչ մյուսի արեւմտյան էությունը չի փոխվել։ Հատկանշական է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը 2013 թ-ի դեկտեմբերի 3-ին, երբ Կիեւում բռնկվեց Եվրամայդանը:«Հայաստանում ժողովրդավարական շարժումը, որն աչքի էր ընկնում իր համառությամբ եւ որը մինչ օրս գոյություն ունի (թեկուզ մի փոքր թուլացած վիճակում), միջազգային աջակցություն չի ստացել։ Ուկրաինայում հիմա բոլորովին այլ իրավիճակ է։ Ի դեպ, այն տարբերվում էր․ «նարնջագույն հեղափոխության» ժամանակ ուկրաինացի ցուցարարներն անմիջապես ստացան ողջ աշխարհի աջակցությունը։ Եթե համաշխարհային հանրությունը 2008 թ-ին հայ ժողովրդին ցուցաբերեր այն աջակցության գոնե 1/10-ը, որը ցուցաբերվում է ուկրաինացի ժողովրդին, մենք վաղուց արդեն կապրեինք բոլորովին այլ ՝ ժողովրդավարական Հայաստանում»։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Զուրաբյանը երազում էր այն մասին, թե ինչ իրականություն դարձավ 2018 թ-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ արդեն նիկոլի իշխանության գալուց հետո՝ 2018 թ-ի մայիսի 14-ին, Լեւոն Զուրաբյանը Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ քննարկել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ժողովրդավարության խորացումը եւ դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական ասպեկտները: Սակայն 2019 թ-ի փետրվարին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով փաշինյանականների կազմակերպած Ռոբերտ Քոչարյանի դատական հետապնդման մասին հարցին, նա հայտարարել էր․ «Դա համարում եմ իմ երկրի ներքին հարցը եւ չէի ցանկանա այդ թեման քննարկել ադրբեջանական մամուլի հետ։ Միակ բանը, որ կարող եմ ավելացնել ՝ առողջարարական պրոցես է ընթանում, որը պետք է ցույց տա, որ պետական գործիչներից եւ պաշտոնյաներից որեւէ մեկը չպետք է անցնի որոշակի սահմանը»։
Այսինքն ՝ առաջին նախագահի զինակիցը դե ֆակտո պաշտպանել է փաշինյանականների կողմից Քոչարյանի հետապնդումը։ Անցած տարիների ընթացքում առաջին նախագահի մարդիկ չեն փոխել այդ դիրքորոշումը։ Օրինակ ՝ 2025 թ-ի փետրվարի 17-ին Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Քոչարյանին մեղադրեց ստի մեջ։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա Ռուսաստանի նկատմամբ գործել է Տեր-Պետրոսյանի պես։ Թեեւ նրա օրոք Հայաստանը մտավ ԵԱՏՄ եւ ձախողեց Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտություն» Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը պահանջում էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը սեփական պայմաններով, նրա օրոք քիչ բան արվեց ինչպես պատմական Հայաստանը քանդելու, այնպես էլ Արեւմուտքի հետ մերձենալու համար։ Ինչ է արվել։
Սկսենք այն բանից, որ սարգսյանական Հանրապետական կուսակցությունն անդամակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ Ավելի սերտացան հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որի ժամանակ «քարերի երկիրը» սկսեց նմանվել լիմիտրոֆի։ Այսպես, 2015 թ-ի հուլիսի 4-ին եւ 2016 թ-ի հուլիսի 2-ին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ Սարգսյանն անձամբ այցելել է Երեւանում ամերիկյան դեսպանի կեցավայր՝ Անկախության տոնի առթիվ շնորհավորելու պատրվակով: ՆԱՏՕ-ի հետ նկատելի մերձեցում է տեղի ունեցել։
Սարգսյանի օրոք գաղափարական ճակատում տեղի էր ունենում նաեւ Հայ ազգային գաղափարի կործանումը։ Ահա մեկ օրինակ. 2012 թ-ի հունիսի 17-ին մորմոններն իրենց պատկանող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հավաք անցկացրին: Սարգսյանի օրոք իրենց ազատ էին զգում նաեւ տարբեր աղանդները, իսկ նրա փեսա Միքայել Մինասյանը, որը Սուրբ Աթոռում դեսպան էր, շատ բան արեց Երեւանի եւ Վատիկանի կապերն ամրապնդելու համար, որի նպատակը Հայ Առաքելական եկեղեցին կլանելն է։ նիկոլը միայն շարունակեց Սարգսյանի սկսած կուրսը։ Նույնը երեւում է ԱՄՆ-ի, Խորվաթիայի եւ Կոսովոյի դեպքում։ Ի դեպ, իրականում դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ Սարգսյանն ու իր կուսակցությունը տարիներ շարունակ թույլ են տվել նիկոլին զբաղվել քաղաքականությամբ, իսկ 2018 թ-ին, այսպես կոչված, «թավշյա հեղափոխոթյան» ժամանակ նրան են փոխանցել իշխանությունը, որպեսզի նա իրականացնի Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձը։ Պատահական չէ նաեւ այն, որ հակառուսական քարոզիչներից եւ Հայաստանի արեւմտյան կողմնորոշման կողմնակիցներից մեկը ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն է, ով 2023 թ-ի մարտի 9-ին ելույթ ունեցավ երրորդ նախագահի գրքի շնորհանդեսին։
Հետեւաբար, մենք կարող ենք լիովին խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել է խորքային պետություն, որը կանգնած է եվրոատլանտիզմի եւ պատմական Հայաստանի կործանման դիրքերում։ Այդ խորքային պետության կենդանի խորհրդանիշներն են Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը, առանց որոնց նիկլոը չէր կարող քանդել պատմական Հայաստանը։ նիկոլը, որն ի սկզբանե աջակցում էր առաջին նախագահին, որպես քաղաքական գործիչ կայացավ Սարգսյանի եւ նրա շրջապատի շնորհիվ, որոնք 2018ից ձեւականորեն կապ չունեն քարերի երկրի ստեղծված աղետալի վիճակի հետ: Ընդ որում՝ նիկլոի, Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի միջեւ կա կոնսենսուս, ըստ որի՝ նրանք չպետք է թույլ տան իշխանության գալ Ռոբերտ Քոչարյանին, նրա որդի Լեւոնին եւ «Հայաստան» դաշինքին, որոնք վերջին տարիներին իրենց դրսեւորել են որպես թուրք-ատլանտյան կողմնորոշման իրական հակառակորդներ եւ Ռուսաստանի հետ Հայկական պետությունը միության մեջ պահելու կողմնակիցներ։
Պյոտր Մակեդոնցեւ
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի