|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մունդիալ 2014: G խումբ: Կենտրոնական խաղում Գերմանիայի ընտրանին մրցեց Պորտուգալիայի հավաքականի հետ և 4 անպատասխան գնդակ ուղարկեց վերջինիս դարպասը: Նախ` 11-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: 32-րդ րոպեին Հումելսը կրկնապատկեց գերմանացիների առավելությունը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Մյուլլերը հաշիվը դարձրեց 3:0: 76-րդ րոպեին Մյուլլերը խփեց այս խաղում իր 3-րդ գոլը:
Ավելացնենք, որ 37-րդ րոպեից պորտուգալացիները ստիպված էին խաղը շարունակել 10 հոգով: Կարմիր քարտի արժանացավ կենտրոնական պաշտպան Պեպեն:
Գերմանիա-Պորտուգալիա՝ 4:0: