|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ջախջախեց Մայամիի «Ինտերին»՝ 4-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը, ևս մեկ գոլով աչքի ընկավ Սանթոսը, իսկ մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց հյուրերի ֆուտբոլիստ Գոնսալես Պիրեսը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը առաջին րոպեներից և փոխարինվեց 74-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո Սելարայանի «Կոլամբուսը» 37 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը, իսկ Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին» 32 միավորով 11-րդն է։