կարևոր
1126 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 21:50
Հասարակություն

2 ամիս առաջ հրապարակեցի այս տեսանյութը ավտոբուսների անվադողերի վիճակի մասին. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը արձագանքել է Երևան քաղաքի կաթվածահար իրավիճակին, նշելով հետևյալը. 

«Մինչ կառավարության անդամները հիանում են ձյան սքանչելի տեսարանով, քաղաքացիները կանգառներում ժամերով անհույս տրանսպորտի են սպասում։

Բազմաթիվ են նաև տեսանյութերը, որտեղ պարզ երևում է՝ վարորդները հրաժարվում են վարել առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցները։

Սա՞ է ձեր բարեփոխումը։

Ձնամաքրման աշխատանքների մասին խոսելն էլ ավելորդ է։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ, քաղաքային իշխանությունները անպատրաստ են տեղումներին։

Հիշեցնեմ, որ դեռևս 2 ամիս առաջ հրապարակեցի այս տեսանյութը, որտեղ պարզ երևում է՝ ավտոբուսների մեծ մասի անվադողերը ծայրահեղ մաշված վիճակում են։

Սա՛ է իշխանության իրական վերաբերմունքը քաղաքացիների կյանքի և առողջության նկատմամբ»։