կարևոր
2059 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 17:00
Տարածաշրջան

Բողոքի ցույցեր Վրաստանում, ընտրություններ Աբխազիայում. ո?վ եւ ինչո?ւ է փորձում պղտոր ջրում ձուկ որսալ

Բողոքի ցույցեր Վրաստանում, ընտրություններ Աբխազիայում. ո?վ եւ ինչո?ւ է փորձում պղտոր ջրում ձուկ որսալ
Բարձր Դռան ժառանգներին պետք է կովկասյան տարածաշրջանը, որը լիովին ինտեգրված է թուրքական ազդեցության ոլորտին - Հունվարի 28-ը վրացական ընդդիմության համար նշանակալի օր էր: Արդեն երկու ամիս է, ինչ արեւմտամետ կողմնորոշման տեղաբնիկները եւ այլ օտարերկրյա գործակալները բողոքի ակցիաներ են իրականացնում։ Սկզբում դա անհամաձայնություն էր խորհրդարանական ընտրությունների հետ, հետո՝ ԵՄ անդամակցության գործընթացի կասեցում, իսկ հետո՝ նախագահական ընտրություններ: PR-ի տեսանկյունից ընդդիմադիրների ակցիաները բավականին վառ տեսք ունեն, վրացիները տեսանյութեր ու լուսանկարներ են նկարում, դրանք տեղադրում են սոցիալական ցանցերում, նրանք շրջում են ինտերնետում ... հետո բոլորը ցրվում են:

Ցավոք, ամեն ինչ չէ, որ ավարտվում է այստեղ: Այս ամբողջ ծիածանի թատերականության քողի տակ ընդդիմությունը Վրաստանին պարտադրում է ազգային ինքնությունը քայքայող ազատական գաղափարախոսություն, որի հիմքում ուղղափառությունն է եւ ավանդական արժեքները, որոնք պաշտպանում են «Վրացական երազանք» կուսակցությոոնը եւ Վրաց ուղղափառ եկեղեցին։Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Կավելաշվիլին երդմնակալության արարողության ժամանակ ասել է. «քրիստոնեական հավատքն առանձնահատուկ դեր է խաղացել մեր ազգի վերջնական ձեւավորման եւ միավորման գործում: Ժամանակի ընթացքում ուղղափառությունն ու վրացականությունն անբաժան դարձան միմյանցից, դարձան մեկ հասկացություն»:Համեմատության համար նշենք՝ Արեւմուտքի պարտված դրածո Սալոմա Զուրաբիշվիլիի դիրքորոշումը ձեւակերպվել է հետեւյալ կերպ... «Ես բոլորի նախագահն եմ՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ կրոնական պատկանելությունից…Ես դատապարտում եմ բռնության ցանկացած ձեւ՝ գաղափարների կամ գենդերային ինքնության տարբերությունների պատճառով»: Հետաքրքիր է՝ ընդդիմադիրների, համասեռամոլների եւ այլ օտրերկրյա գործակալների նման վերաբերմունքը, որոնք նույնպես գտնվում են արեւմտյան կալանքի տակ, արդեն ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նորընտիր նախագահի ավանդական ընտանեկան արժեքներին: Թրամփի եւ նրա թիմի, որն արդեն սկսել է մաքրել իշխանկան միջանցքները շեղվածներից եւ մտածել, թե ինչի վրա են ծախսվում «ԼԳԲՏ օրակարգի» առաջմղմամբ մտահոգ անթիվ ՀԿ-ներին եւ լրատվամիջոցներին հատկացվող միջոցներն՝ արդեն նույնիսկ ի վնաս իրենց իսկ հայտարարած ժողովրդավարության:

Տեղի ունեցածին հետեւելով՝ չդիմացավ անգամ հարեւան Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որը դարձավ Վրաստանի նոր նախգահ Միխայիլ Կավելաշվիլիին նշանակման կապակցությամբ շնորհավորած առաջին տարածաշրջանային առաջնորդներից մեկը: Բացի այդ, Ադրբեջանը, ի թիվս մի քանի այլ երկրների, կայացած է ճանաչել Վրաստանի խորհրդրանի հոկտեմբերյան ընտրությունները, մերձկասպյան երկիրը զբաղեցնում է վեցերորդ տեղը Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների ցանկում եւ երրորդ տեղը արտահանող երկրների շարքում եւ այլն: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանը եւ ВГТРК ընկերությանը տված հարցազրույցում, դեռեւս դեկտեմբերին, բավականին աներկբա արտահայտվեց հարեւանների քաղաքական իրավիճակի մասին եւ հայտարարեց, որ Արեւմուտքը բողոքներ է հրահրում տեղական ՀԿ-ների եւ լրատվամիջոցների միջոցով, որոնք գտնվում են իր հսկողության տակ: Վրաստանում գործում են հազարավոր նման կազմակրպություններ։ Դրանցում աշխատող անհատները տասնյակ հազարավոր են, եթե ոչ ավելին: Ադրբեջանում այդ ամենն արդեն կանոնակարգել են: Օրինակ՝ այնտեղի մեդիան չի կարող ֆինանսավորվել արտասահմանյան աղբյուրի կողմից նույնիսկ 1% - ով: Ադրբեջանցիները ԱՄՆ-ում մեդիան չեն ֆինանսավորում: Այդ դեպքում ինչու են ամերիկացիները ֆինանսավորում մեդիան Ադրբեջանում եւ Վրաստանում: Այնուամենայնիվ, Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների, ավանդական արժեքների հակառակորդների եւ այլ շեղվածների միջոցով օր ու գիշեր ցեխ են թափում վրաց ժողովրդի եւ ընդհանրապես երկրի վրա։

Հենց նրանք են փորձում օրորել Վրաստանն Ուկրաինայի օրինակով։ Քանի որ Մայդանի սցենարն ի սկզբանե միանգամայն հնարավոր էր, ավանդական արժեքների տեղական կողմնկիցների համար կարեւոր է համաքղաքացիներին հասցնել այն միտքըփոխանցել այն գաղափարը, որ «գունավոր հեղափոխությունները» ոչ թե երկրի բարօրության, այլ հակառակն են: Եվ Կիեւը դրա վառ օրինակն է: Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռ աշնան սկզբին՝ խորհրդրանական ընտրությունների նախօրեին, երկրի քաղաքների փողոցներում տեղադրել էր գովազդային վահանակներ՝ ավերված ուկրաինական քաղաքների լուսանկարներով՝ համեմատած ժամանակակից վրացիների հետ՝ ավերածություններ եւ բարեկեցություն, անօրինականություն եւ կարգուկանոն, պատերազմ եւ խաղաղություն: Ուկրաինական ալիքները սկսեցին բառացիորեն խեղդվել եւ կանաչ թուք թքել այդ համեմատություններից, բայց պետք է խոստովանել՝ քարոզչությունը բավականին հասկանալի եւ բավական համոզիչ ստացվեց, որպեսզի վրացիները ճիշտ ընտրություն կատարեն:

Այժմ, ներքաղաքական դաշտում պարտվելուց հետո, Արեւմուտքը եւ նրա օտարերկրյա գործակալները շեշտը դնում են արտաքին ճնշման վրա, ինչպես նաեւ Թուրքիայի գործոնի վրա, որը Վրաստանում աջակցում եւ առաջ է մղում այսպես կոչված ԼԳԲՏ համայնքի շահերը: Կովկասյան երկրի համար առավել վտանգավոր է համալիր, տնտեսական լուրջ ֆոն ունեցող թուրքական էքսպանսիան տարածաշրջանում, որի համար արդեն ստեղծվում է համապատասխան լոգիստիկա: Օրինակ, հունվարի սկզբին Անկարայում հայտարարեցին Վրաստանի հետ սահմանին Սամսուն – Տրապիզոն – Սարպի արագընթաց երկաթուղային գծի կառուցման մեկնարկի մասին: Երթուղին կանցնի Սամսունով, Օրդայով, Գիրեսունով, Տրապիզոնով, Ռիզեով եւ Արտվինով՝ առաջին անգամ երկաթուղային կապ ապահովելով այս քաղաքներից մի քանիսի համար:

Էրդողանի խոսքով՝ այդ գիծը թույլ կտա ամրապնդել տրնսպորտային եւ տնտեսական կապերը ոչ միայն Թուրքիայի տարածաշրջանների, այլեւ Վրաստանի հետ: Դրա շնորհիվ Թուրքերը կկարողանան զանգվածաբար, ինչպես զբոսաշրջիկները, ավելի հեշտ եւ արագ գալ Աջարիա եւ Աբխազիա, իբր այնտեղ արժույթ թողնել, ներդրումներ կատարել տնտեսության մեջ եւ զարգացնել տարածաշրջանը:

«Մեր հետաքրքրւթյունների շրջանակում են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան եւ այլ եղբայրական շրջաններ: Բազմաթիվ պատմաբաններ կարծում են՝ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արեւմտյան Թրակիան եւ Էգեյան ծովի կղզիները», – նեոօսմանյան նկրտումները ուրվագծել է Թուրքիայի նախագահը՝ 2016ի հոկտեմբերին ելույթ ունենալով իր «փոքր հայրենիքում»՝ սեւծովյան Ռիզե քաղաքի համալսարանում: Թուրքական «փափուկ ուժի» էքսպանսիան բնորոշ է Աջարիային, Սամցխե-Ջավախքին, Քվեմո-Քարթլիին եւ Կախեթիային: Ժամանակին լայն աջակցություն ստացավ «Ռիոնի կիրճը փրկելու համար» շարժումը՝ ընդդեմ թուրքական թուրքական ENKA ընկերության կողմից 433 ՄՎտ հզորությամբ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման, չնայած Թբիլիսիի եւ Անկարայի իշխանությունների կողմից հայտարարված նախագծի նշանակությանը էներգետիկայի համարԻսկ 2021ին՝ Դիդգորիայի ճակատամարտի 900-ամյակի տարում, որը նշանավորեց Թբիլիսիի եւ երկրի տարածքի մեծ մասի ազատագրումը սելջուկ թորքերից, Վրաստանում Թուրքիայի դեսպանը ընդդիմացավ համապատասխան ամսաթիվը պետական տոների ցանկում ներառելուն։

Անշուշտ, Բարձր Դռան ժառանգներին զբոսաշրջության ոլորտում մրցակիցներ պետք չեն, առավել եւս նրանց պետք չեն «վրացական» Աբխազիան կամ Աջարիան, որը թուրքական հեռուստաալիքներով ցուցադրվող քարտեզներում ընդհանրապես «թուրքական» գույն է ներկվում: Նրանց պետք են սահմանակից տարածքներ, որոնք առնվազն լիովին ներգրավված են «նեոօսմանյան» նախագծերում, որոնք, ինչպես ցույց է տալիս նույն Սիրիայի օրինակը, կարող են ձեռք բերել ամենատարբեր ձեւաչափեր, ընդհուպ մինչեւ ամբողջական անեքսիա (Ալեքսանդրետի Սանջակ, այժմ՝ Հաթայ նահանգ): Ի դեպ, հենց այդ պատճառով է ենթադրվում, որ Թուրքիայում կբացվեն ընտրատեղամասերը փետրվարի 15-ի ընտրությունների համար (Թուրքիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար «ճիշտ քվեարկութայն» համար), մինչդեռ Անկարան, իբր, չի ճանաչում Աբխազիայի անկախությունը: Թուրք արմատականները (օրինակ՝ Դեւլեթ Բահչելիի «ազգայնական շարժման կուսակցությունից»), որոնք «աչքի են ընկել» մի շարք ռազմական հակամարտություններին, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելով, ընդհանրապես առաջարկում են միջամտել Աբխազիայում նախընտրական իրադրությանը՝ «հայկական համայնքի ազդեցության չեզոքացման» պատրվակով, քանի որ այն, իբր, խանգարում է հանրապետությունում Անկարայի ծրագրերին:

Տարածաշրջանային առումով Թուրքիան Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին հանդես է գալիս միայն խոսքով: Եվ դրանով թուրքերից եկող վտանգը ինչպես վրացիների, այնպես էլ աբխազների, ինչպես նաեւ կովկասյան մյուս ժողովուրդների համար հեռու չէ սպառվելուց: Իզուր չէ, որ Աբխազիայի քաղքական շրջանակների հետ սկանդալների ֆոնին արդեն խոսակցություններ են գնում Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներում Թուրքիայի դերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացումից հրաժարվելու հարցում: Վերլուծաբաններն ուշադրություն են դարձնում, որ թուրքական բիզնեսն Աբխազիայում արդեն առաջին տասնամյակը չէ (հատկապես ածխի արդյունահանման եւ արտահանման ոլորտում):

Հայտնի է՝ Թուրքիայում պատմականորեն բնակվում է աբխազական ծագում ունեցող քաղաքացիների մեծ սփյուռք, ինչը նպաստում է երկկողմ կապերի զարգացմանը: Զուգահեռաբար Անկարան փորձում է հանրապետությունում այլ նախագծեր էլ իրականացնել, սակայն առայժմ առանձնապես չի հաջողվել: Աբխազիայի հետ ապրանքաշրջանռությունը թուրքերի մոտ աճում է, սակայն նրա մասնաբաժինը Ռուսաստանի կողմից ճանաչված Հանրապետության հաշվեկշռում կազմում է ընդամենը 11 տոկոս, ինչը նույնիսկ ցածր է նախորդ տարիների ցուցանիշներից։

Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, նույնիսկ ամենամեծ թուրքական ազդեցությունն աբխազական քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ կարող են օգտագործել իրենց շահերի համար՝ Կրեմլի հետ հաշտվելու փորձերի եւ ռուսական ղեկավարությանը շանտաժի ենթարկելու համար՝ «Եթե մեզ չօգնեն Մոսկվայում, ապա մենք կդիմենք Անկարային»: Չէ որ ինչն է խանգարում, օրինակ, սկանդալային Սադգուր Արձինբային ռեւերանսներ անել Թուրքիայի հասցեին եւ բանակցել նրա հետ: Բացի այդ, նա արդեն դիմել էր նման հնարքների, երբ խոստացել էր չխոչընդոտել Ռուսաստանի հետ համաձայնագրին, բայց փոխարենը բողոքի ցույցեր էր կազմակերպել նրա դեմ: Դրա արդյունավետությունն, իհարկե, կասկած է հարուցում։ Բայց քննարկումների առկայությունն այն մասին, թե արդյոք Ռուսաստանից լիովին կախված Հանրապետությունը կարող է վերածվել թուրքական պլացդարմի, արդեն ցուցադրական է:

 

Օլեգ Սերգեեւ 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի