|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Հրապարակվել է հեղինակավոր «Բուկեր» գրական մրցանակի այս տարվա թեկնածուների ցուցակը: 1969 թվականից ի վեր ամեն տարի հանձնվող այս մրցանակին է հավակնում նաև թուրք կին գրող Էլիֆ Շաֆաքը: Նա ներկայացրել է «10 րոպե և 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» գիրքը. հաղորդում է ahvalnews.com կայքը:
Էլիֆ Շաֆաքի նկատմամբ 2006 թ. «Ստամբուլի բիճը» գրքի համար հետաքննությունն էր սկսվել: Այդ գրքում հեղինակն անդրադառնում էր Հայոց ցեղասպանության խնդրին: Նրան մեղադրեցին Թուրքիայի Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածի դրույթները խախտելու մեջ, այսինքն` թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելու: Շաֆաքը, որի գրքերը թարգմանվել են 49 լեզուներով, «Ֆորբս»-ի համաձայն, Թուրքիայի ամենաշատ վաստակող գրողն է: