կարևոր
418 դիտում, 14 ժամ առաջ - 2025-02-06 11:40
Հասարակություն

Փաշինյանին ընտրել ենք, որ սե՞նց անի, Ավինյանի ասելով չի, ժողովուրդը մեղք են․ քաղաքացի

«Քնում արթնանում են սաղ թանկացնում են, մեղք ենք, որպես քաղաքացի մեր իրավունքները ոտնահարում են, ոչ մի քաղաքացի համաձայն չի թանկացմանը, իշխանությունները ստում են , առավոտյան իմ տրանսպորտը փչացել էր, բա որ բարելավվել են ինչի՞ է փչանում։ Մենք իրենց չենք խնդրել նոր ավտոբուս բերեն, եթե բերել են ուրեմն դրա հնարավորությունը ունեցել են, թող ժողովրդից չքամեն»,- այս մասին տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի ժամանակ ասել է քաղաքացին։

Քաղաքացիները 6-րդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին միացել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչև օրինական սակագին կսահմանվի: 

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։ 

Մանրամասն՝ տեսանյութում