կարևոր
265 դիտում, 2 ժամ առաջ - 2025-02-05 12:01
Հասարակություն

Պահանջենք այս իշխանության հրաժարականը, որ տրանսպորտը մնա 100 դրամ․ քաղաքացի

Քաղաքացիները 5-րդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին միացել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչև օրինական սակագին կսահմանվի: 

 Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։