Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 17:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը եկեք՝ մասնակցենք հանրահավաքին, պահանջենք այս իշխանության հրաժարականը. զոհվածի հարազատ

Մենք չենք կարող կորցնել մեր երկիրը, Արցախը մեր հայրենիքի մի մասն է, չենք կարող լուռ նստել եւ սպասել, թե վերջն ինչ է լինելու․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը՝ կոչ անելով քաղաքացիներին՝ մասնակցել ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

«Բոլորդ ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին, հնարավորություն տվեցիք աշխատելու։ Իր աշխատանքը չի կատարում, այդ մարդը չի պաշտպանում ձեր շահերը: Պետք է ոտքի կանգնել, կոչ եմ անում բոլորիդ՝ վաղը եկեք հանրահավաքի, մասնակցենք ցույցին, ոչ թե ինչ-որ մի կուսակցության համար, այլ ցույց տանք մեր անհնազանդությունն այս կառավարությանը եւ պահանջենք նրանց հրաժարականը: Չենք կարող այսպես լռել, կորցինք մեր երեխաներին, մեր հայրենիքի մի մասը, հիմա տանը նստած ինչի՞ մասին ենք մտածում: Իմ կոչն է՝ ոտքի կանգնել, Փաշինյանը վարձված է մեր կողմից, որ աշխատի մեզ համար, բայց աշխատում  է մեր դեմ: Ես դեռ չեմ հանդիպել գեթ մի քաղաքացու, որ գոհ լինի այս կառավարությունից»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան