կարևոր
412 դիտում, 7 ժամ առաջ - 2025-01-30 17:54
Քաղաքական

Կոբախիձեն վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը

Կոբախիձեն վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նպաստ բերելու իր պատրաստակամությունը։

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Վրաստանի պատրաստակամությունն՝ իր նպաստը բերելու խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար։ Մենք պատրաստ ենք ձեռնարկել մեր լավագույն ջանքերն այս ասպարեզում նաև հետայսու։ Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ։ Այս առիթից օգտվելով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային ամբողջականությունն, անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում պաշտպանելու համար»,-նշեց Վրաստանի վարչապետը։