կարևոր
466 դիտում, 5 ժամ առաջ - 2025-01-24 21:46
Քաղաքական

Թուրքական քարոզչական սուտը հավերժ չի կարող ապրել

Թուրքական քարոզչական սուտը հավերժ չի կարող ապրել

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.

«1990-ականներից Հայաստանում ստեղծվել էր  թուրքական կուսակցություն, որն ընդգրկել և ներառում է տարբեր սուբյեկտներ՝ իշխանական և քաղաքական գործիչներից մինչև գործարարներ, լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ։

Հայաստանում թուրքական այս կուսակցության հիմնական գաղափարական պոստուլատներից մեկն այն թեզն էր, թե իբր Թուրքիայի հետ մեր խնդիրների պատճառը միայն Ղարաբաղի խնդիրն է։ «Հենց այս խնդրից ազատվենք, սահմանները կբացվեն, խաղաղություն կգա, տնտեսական համագործակցություն կլինի, և ընդհանրապես Թուրքիայից Հայաստան կաթի ու մեղրի գետեր կհոսեն»,- վստահեցնում էր թուրքական կուսակցությունը։

Ղարաբաղն այսօր հանձնվել է, բայց հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Թուրքիան ձգտում է ոչնչացնել հայկական գործոնը որպես այդպիսին ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում շատ ուշագրավ տեղեկություններ են պտտվում Աբխազիայի ընտրական գործընթացներում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ։

Փորձագետները թող գնահատեն փաստաթղթի իսկությունը, որին վկայակոչվում է Աբխազիայում թուրքերի գործունեության մասին տեղեկություններ հրապարակելիս, սակայն հաշվի առնելով, որ նրանց հաջողվել է «մինի-հեղափոխություն» մղել հանրապետությունում՝ հաշվի առնելով, որ Թուրքիան նախագահական մրցարշավում աջակցում է հակահայկական քաղաքական գործիչ Ադգուրին Արձինբային, որի կողմնակիցները բացահայտ սպառնալիքներ են հայտնում հայ համայնքի հասցեին, կարելի է տրամաբանական եզրակացության գալ, որ ճշմարտության հատիկ կա Աբխազիայի հայերի վերաբերյալ Անկարայի իրական ծրագրերի մասին կանխատեսումներում։

Տեղեկատվության էությունն այն է, որ թուրք ծայրահեղական և Էրդողանի դաշնակից Բահչելին կարող էր խնդրանքով դիմել Թուրքիայի ԱԳՆ ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանին՝ խնդրելով աջակցել Աբխազիայի ակտիվ «Գորշ գայլերին»։ Գործունեությունն ուղղված է ինչպես վերոնշյալ Արձինբային աջակցելուն, այնպես էլ «հանրապետության հայերին, ովքեր աջակցություն են ցուցաբերել Արցախին 2020 թվականին»։

Թուրքական կողմը Հայաստանում լկտիաբար ու անամոթաբար ստեց՝ խնդիրը Ղարաբաղը չէր։

Խնդիրը եղել և մնում է այն, որ մենք հայ ենք։ Խնդիրն այն է, որ մենք քրիստոնյա ենք։ Ղարաբաղը հանձնելով՝ մենք չվերացրեցինք խնդրի բուն պատճառը, և այդ գործոնը պարբերաբար իրեն զգացնել կտա։

Եվս մեկ անգամ պետք է ընդգծել, որ, իհարկե, թուրքական կողմի նույն ներկայացուցիչները կարող են կասկածի տակ դնել փաստաթղթի իսկությունը, սակայն դժվար է կասկածի տակ առնել Թուրքիայի ներգրավվածությունը աբխազական գործընթացներում, Թուրքիայի աջակցությունը Ադգուր Արձինբային, ինչպես նաև սպառնալիքները. վերջինիս աջակիցներն ընդդեմ Աբխազիայի հայ համայնքի»։