Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Երիտասարդ սերնդի հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող, Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը գրում է.
«Պատմությունը, հայագիտությունը մշակույթը մեր ազգային գոյության սյուներից են, որոնց պահպանությունը ապագայում պիտի դարձնենք մեր երկրի ռազմավարական գերակա ուղղություններից մեկը, երբ ձևավորենք իսկապես ազգային իշխանություններ: Սա պատմականորեն հաստատված ճշմարտություն է, բայց, երևի, ոչ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆԸ իրար հակադրող, ազգայինը ջնջող անհայրենիք խմբակի համար...
Թշնամու ծրագրով Հայոց պատմության դասագրքեր ստեղծելուց, Հայ գրականության դասագրքերից Հայոց միջնադարի` Եվրոպական Վերածննդի նախակարապետ մեր հսկաների ստեղծագործությունները դուրս մղեցուց, երկրի ամենաբարձր ամբիոնից Հայ Դատը ուրանալուց, Տեղից ու Սոթքից այն կողմ թշնամու տարածք ճանաչելուց հետո հիմա էլ օրենքի նախագիծ են ասպարեզ բերել` ըստ որի Ազգային-մշակութային հաստատությունների անուններից ԱԶԳԱՅԻՆ բառը պետք է վերացվի և փոխարինվի «պետական» բառով... դեռ շտապում են պատճառաբանել, թե դրանք միևնույն բանն են։ Հերքում են... Ո՞վ է հավատում այսպիսի մակերեսային բացատրություններին մի խմբակի կողմից, որի միակ գործառույթը մինչ օրս եղել է մեր ԱԶԳԱՅԻՆ պատմությունը ջնջելը, ԱԶԳԱՅԻՆ մշակույթը մերժելը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԻՑ ԱՐՑԱԽԸ հեռացնելը, ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ կռիվ տալը... Միանշանակ այդ «հերքումը» ընդամենը ազգի լարվածությունը մեղմելու մի չստացված քայլ է։ Եվ բազմաթիվ փաստեր գալիս են հաստատելու, որ դարձյալ փորձ է արվում մարդկանց խաբել....
Եվրոպական բազմաթիվ երկրներ, որոնք անգամ բազմազգ են և ժողովրդավարությունն էլ այնտեղ դարերի պատմություն ունի, հայտնի են իրենց հռչակավոր օպերային ու բալետային թատրոններով, որոնց վրայից հարյուրամյակները չեն ջնջել ԱԶԳԱՅԻՆ բառը... Մինչդեռ, անգամ օսմանյան կայսրության շրջանում ապրած ու մեր ԱԶԳԱՅԻՆ մշակույթը պահպանած որևէ հայ Մեծի մտքով չէր անցնի, որ մի օր իրենց երազած անկախ Հայաստանը կտեսնի ԱՊԱԶԳԱՅԻՆ իշխանությունների, որոնք վախենում ու սարսափում են ՀԱՅԻՑ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ամեն մի երևույթից...
Մինչդեռ ազգերը միշտ ձգտել են ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալ, որ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ կարողանան պահպանել ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ։
Ներկայացնում եմ քաղաքական գործիչ, քաղաքագետ, ՀՀ ԱԺ-ի` մի քանի գումարումների պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ դիտարկումներն ու կարևոր հիմնավորումները ` շրջանառվող ապազգային նախագծի մասին։
Շնորհակալ ենք, հարգելի Lilit Galstian, բոլոր դրույթներով խնդիրը հանգամանորեն հանրությանը ներկայացնելու համար»։