կարևոր
2398 դիտում, 1 օր առաջ - 2025-06-04 21:19
Աշխարհ

ՌԴ-ն վճռական կպատասխանի ուկրաինական հարձակումներին․ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ-ն վճռական կպատասխանի ուկրաինական հարձակումներին․ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանց զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հարձակումը ՌԴ օդանավակայանների վրա։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը դրական էր, բայց այն չի հանգեցնի անհապաղ խաղաղության։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Թրամփի հետ հեռախոսազրույցում վճռականորեն հայտարարել է ԱՄՆ նախագահին, որ Ուկրաինայի կողմից ահաբեկչություններին պատասխան կտրվի.

«Նախագահ Պուտինն իսկապես հայտարարել է, և շատ վճռական, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա ուկրաինական հարձակմանը»,- նշել է Թրամփը: