|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունը պետք Է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով:
«Առաջվա պես համոզված եմ, որ որոշակի պահի հարկավոր կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել Է Մակրոնը՝ նոյեմբերի 7-ին հանդես գալով Շարմ Էշ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում Է COP27-ին՝ կլիմային նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովին:
Այդ պահը, կարծում Է նախագահը, կորոշի Ուկրաինան: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հաստատել Է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: