|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրիտանական կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց` Ադրբեջանի հետ հարաբերություններում պահպանվող լարվածության պատճառով:
«Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ Խորհուրդ է տրվում խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ցանկացած ուղևորությունից: Դա կապված է երկու երկրների միջև հակամարտության հետ։ Այդ շրջաններում հյուպատոսական աջակցությունը խիստ սահմանափակ է», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բրիտանական իշխանությունները այցելության համար վտանգավոր են համարում նաև Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը։ Նշվում է նաև, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ` չնայած Երևան-Ստամբուլ չվերթերի առկայությանը:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Հարավային Կովկասով ճանապարհորդելը կարող է անկանխատեսելի լինել, իսկ ենթակառուցվածքները միշտ չէ, որ լավ վիճակում են: