կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-07 16:16
Քաղաքական

Մոսկվա մեկնելուց առաջ երեք բարեկամական խորհուրդ` Փաշինյանին. Eadaily.com

Մոսկվա մեկնելուց առաջ երեք բարեկամական խորհուրդ` Փաշինյանին. Eadaily.com

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցը մինչ այժմ քննարկվում է հայկական ԶԼՄ-ներում, բոլորին հետաքրքրում է` ի՞նչ է դա նշանակում. գրում է eadaily.com-ը:

«Կան տարբեր վարկածներ, սակայն ամենահաճախ հնչող միտքն այն է, որ Պուտինը «խաղադրույք է անում» Քոչարյանի վրա»,-նշում է  կայքը:

Փաշինյանը, ըստ հոդվածի հեղինակի, փորձում է  շտկել իրավիճակը: «Խոսելով հեռախոսազրույցի մասին` նա ասել է, որ դա «անձնական հարաբերությունների հարց է», իսկ Լավրովի կոշտ հայտարարություններին խուսափողական պատասխան է տվել:

«Մոսկվայի հետ հարաբերությունների սրումը այժմ նրան հակացուցված է»,- գրում է կայքը և հավելում. «Մոսկվայի և Երևանի հարաբերություններում ոչ մի անդառնալի բան տեղի չի ունեցել, սակայն նկատվում է փոխադարձ  անվստահության աճ, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում Մոսկվա այցից առաջ երեք խորհուրդ տալ Փաշինյանին»:

Ըստ կայքի` հայտնի է, որ տնտեսական ոլորտում ՌԴ-ն նախընտրում է համագործակցել ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: «Փոխարենը Երևանի հետ Մոսկվան ռազմա-քաղաքական հարաբերություններ է զարգացրել: Սակայն ներկայումս ՌԴ ՊՆ-ն, հատուկ ծառայթյունները որոշ կասկածներ ունեն հայկական ուղղության  հետ կապված, հատկապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդումից հետո: Այդ իսկ պատճառով առաջին խորհուրդը` Փաշինյանին` մանրակրկիտ կշռադատեք ձեր քայլը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է ՌԴ-ի շահերին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հեղինակությանը»,- գրում է կայքը:

Կայքը համեմատում է նաև տեղեկատվական հոսքը, որը գալիս է վերջին շրջանում Հայաստանից և Ադրբեջանից: «Եթե Հայաստանում ամեն օր խոսվում է  քրեական հետապնդումների, կոռուպցիոն բացահայտումների մասին, ապա Ադրբեջանում խոսվում է նոր պայմանագրերի կնքման կամ առկա պայմանագրերի իրականացման մասին: Ում ինչպես է ընկալում ռուսական լսարանը, դժվար չէ հասկանալ: Երկրորդ խորհուրդը` Փաշինյանին`  փորձեք փոխել ՀՀ-ից եկող տեղեկատվական պատկերը»,- ասվում է հոդվածում:

Կայքը նաև անդրադառնում է Հայաստան-Արևմուտք հարաբերություններին` նշելով, որ Երևանում ԱՄՆ դեսապան Ռիչարդ Միլսը բուռն գործունեություն է ծավալում` խորհուրդներ տալով երկրի ղեկավարությանը և քաղաքացիներին: «Նա անգամ պահանջող տոնով առաջարկել է Երևանին` արձագանքել Մոսկվայից եկող մեկնաբանություններին ՀՀ-ում թեժ իրավիճակի վերաբերյալ:

«Երրորդ խորհուրդը` Փաշինյանին` կուրորեն մի' հավատացեք  Արևմուտքին և մի' վստահեք»,- եզրափակում է կայքը: