Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում էսենցիա խմելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 23 ամյա Աննա Գրիգորյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Արմենիա» բժշկական կենտրոնից yerkir.am-ին հայտնեցին, որ հիվանդն իրենց մոտ է տեղափոխվել դեկտեմբերի 3-ին' քիմիական այրվածքներով: Վնասվել են կնոջ շնչուղիները' բերանի խոռոչից մինչև թոքեր: Այժմ նա ինտենսիվ բուժում է ստանում: Աննան 3 երեխաների մայր է:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ շրջանառվող լուրերի հարսի ինքնասպանության է դիմել' սկսեուրի պատճառով, վերջինս տարիներ շարունակ` հատկապես դեպքի օրը, կշտամբել և ծեծել է հարսին: Այդ օրը հարսը դուրս եկել տանից եւ երկար ժամանակ չի վերադարձել: Ավելի ուշ նրան փնտրելուց հետո տան նկուղում գտել են թունավորված վիճակում' փսխելիս: Վերջինս 3 երեխաների մայր է: Աննայի ամուսինը գտնվում է արտերկրում և մոտ օրերս կվերադառնա: Ի դեպ սկեսուրը` 52-ամյա Ռայա Պողոսյանը, դեռևս ազատության մեջ է:
Հատկանշական է, որ տարիներ առաջ' 1999թ-ի դեկտեմբերի 30-ին կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Ռայա Պողոսյանի 16-ամյա դուստրը: Դպրոցական պարմանուհու անհասկանալի մահվան պատճառն այդպես էլ չհաջողվեց պարզել քննիչներին: Անհասկանալի պատճառներով գործը շուտափույթ փակվեց: Գյուղացիների հավաստմամբ աղջկա դիակն անգամ փորձաքննության չեն տարել և գործը փակել են' քանի որ բոլորը զբաղված են եղել Ամանորյա հոգսերով: Արդյոք այս դեպքը կստիպի քննիչներին վերանայել տարիներ առաջ փակված գործը, պարզ չէ:
Yerkir.am-ի հետ զրույցում Կոտայքի քննչական ծառայության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանն ասաց, որ տարիներ առաջ եղած ինքնասպանությունը կապ չունի այս դեպքի հետ և Երբ ընտանքում վեճ է լինում, դա դեռ չի նշանակում, որ պետք է հարսը գնա քացախաթթվի էսենցիա խմի:
Իսկ թե ո՞րն էր երեք երեխաների մոր' կյանքին վերջ տալու իրական պատճառը, վաղ տարիքում հարզատ մորը կորցրած Աննան դեռևս ոչ ոքի չի հայտնում: Այրված շնչուղիները երիտասարդ հարսին դեռ երկար ժամանակ կստիպեն լռել: