կարևոր
4054 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-13 14:37
Հասարակություն

Տավուշում էլ, ԱԺ-ում էլ պարզ ասել է՝ զիջում ենք հանուն ոչնչի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին

«Տավուշում էլ, ԱԺ-ում էլ պարզ ասել է՝ զիջում ենք հանուն ոչնչի․ էս մարդիկ չեն կարող հայկական շահը պաշտպանել»,-Ոսկեպարում  կազմակերպված հավաքի ժամանակ , լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պարզ ասում են՝ մեզնից լավ ո՞վ կարող է տարածքներ հանձնել» ,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ խոսքն հասցեագրելով օրվա իշխանությանը։

 Նշենք որ «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը,, որը ձևավորել են  Տավուշի բնակիչները, Ոսկեպարում հավաք են հրավիրել՝ հայրենիքին ու պետությանը տեր լինելու իրենց հանձնառությունը հայտնելու։