կարևոր
298 դիտում, 12 ժամ առաջ - 2025-01-14 16:54
Աշխարհ

«Թրամփը կընտրի». ԱՄՆ նոր նախագահը կբախվի իրանական ճգնաժամին

«Թրամփը կընտրի». ԱՄՆ նոր նախագահը կբախվի իրանական ճգնաժամին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կբախվի իրանական ճգնաժամի հետ, գրում է Axios:Թրամփին արդեն ներկայացվել են այդ ուղղությամբ հնարավոր գործողությունների սցենարները։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Եթե սկսենք Axios-ից, ապա խոսքը Իրանի նկատմամբ Թրամփի գործողությունների երեք տարբերակների մասին է՝ բանակցություններ, տնտեսական ճնշում եւ ռազմական հարվածՓորձագետները կարծում են՝ Թրամփը Թեհրանի հետ գործարք կնքելու բացառիկ հնարավորություն ունի: Ավելի վաղ նա հայտարարել էր՝ «չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության»։ Իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում Թրամփն այլեւս չի հենվում այնպիսի կոշտ աջակիցների վրա, ինչպիսիք են Ջոն Բոլթոնը եւ Մայք Պոմպեոն, որոնք կոչ էին անում կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ: Այդ պատճառով ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավման հնարավորություն կա»,- կարծում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է այսպես կոչված տնտեսական ճնշմանը, ապա Ուկրաինայի հարցով ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզում, հայտարարել է՝ «աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականոթյանը, որպեսզի այն դառնա ավելի ժողովրդավարական երկիր»: Նրա խոսքով՝ «այդ ճնշումը ոչ միայն կինետիկ է, ոչ միայն ռազմական ուժ, այլեւ պետք է լինի նաեւ տնտեսական եւ դիվանագիտական «եւ որ «Իրանը դեպի լավը փոխելու հնարավորություն կա, բայց այդ հնարավորությունը հավերժ չի տեւի»: Ի դեպ, նույն Թրամփն ավելի վաղ նաեւ խոստացել էր վերադառնալ այն քաղաքականությանը, որը նա վարում էր իր նախորդ նախագահական ժամկետի ընթացքում, որն ուղղված էր Իրանի տնտեսոթյան ոչնչացմանը, «որպեսզի ստիպի երկրին բանակցություններ վարել միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի եւ տարածաշրջանային գործունեության շուրջ», - նշել է Տարասովը:

Ռազմական հարվածը ծայրահեղ միջոց է, առավել եւս, որ, ըստ Axios-ի օնդման, «Իրանը դեռեւս միջուկային զենք չունի, սակայն նրա առաջընթացը նրան դարձնում է միջուկային-շեմային պետություն»: Այնուամենայնիվ, ըստ Eunomia Substack-ի, «Իրանի վրա հարձակումը սխալ եւ անօրինական կլիներ», աբցի այդ, նրա օբյեկտների վրա հարձակումը կմեծացնի «այն բանի հավանականությունը, որ Թեհրանը զենքի մշակման գործում վերջին պոռթկումը կձեռնարկի որպես զսպող գործոն արտաքին ուժերի դեմ»:

«Միեւնույն ժամանակ, Թեհրանի առաջնորդները, հնարավոր է, պատրաստ են «մարտավարական նահանջի» գնալ միջուկային ծրագրում՝ ԱՄՆ-ի հետ առճակատումից խուսափելու համար։ Իրանի իշխանություններն արդեն բազմիցս ազդակներ են ուղարկել ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու հնարավորության մասին։ Հարցն այն է, թե գործողությունների որ տարբերակն է ընտրելու Թրամփը», - ամփոփել է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի