|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Աղետալի անտառային հրդեհներից փրկված ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանը կրկին հայտնվել է տարերքի իշխանության տակ: Տեղատարափ անձրևների պատճառով շրջանի որոշ հատվածներում ջրհեղեղներ և սողանքներ են նկատվել, գրում է The New York Post-ը:
Անցած հինգշաբթի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է «ճանապարհների հեղեղման բարձր ռիսկի, սելավային հոսքերի, ուժեղ քամու կամ կարճատեւ տորնադոների» մասին: Հստակեցվել է, որ ցեխաջրերը, սելավաջրերը և քարերի հոսքերը կարող են վնասել հեղեղատարները, ճանապարհները և բնակելի տները այն թաղամասերում, որտեղ եղել են անտառային հրդեհներ և դրանց հարևանությամբ:
Լրատվամիջոցը, հղում անելով սոցցանցային հրապարակումներին, նշում է, որ Լոս Անջելեսի որոշ հատվածներում հեղեղումների հետևանքով ջրի մակարդակը հասել է 120 սանտիմետրի, ճանապարհները գետերի են վերածվել, տների տանիքներ են պոկվել։ Խաղաղ օվկիանոսի ափի մի մասը քարերով է լցվել։
Վնասներ են արձանագրվել քաղաքի կենտրոնում, ինչպես նաև Մալիբուի, Սան Ֆերնանդո հովտի, Սան Գաբրիելի հովտի, Վեսթսայդի, Ալտադենայի, Արևելյան Լոս Անջելեսի, Հարավարևելյան Լոս Անջելեսի, Ուիտիերի և Սան Գաբրիել լեռների որոշ հատվածներում: