կարևոր
667 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-26 22:23
Քաղաքական

Փաշինյանը հիմա աղավաղում է բանակցային գործընթացը՝ Մինսկի խումբը լուծարելու՝ Ալիևի պահանջը կատարելու նպատակով. Քրիստինե Վարդանյան

Փաշինյանը հիմա աղավաղում է բանակցային գործընթացը՝ Մինսկի խումբը լուծարելու՝ Ալիևի պահանջը կատարելու նպատակով. Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանը ներկայացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով Արցախն Ալիևին հանձնած մարդ, փորձում է Հայաստանի նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով՝ օրակարգ լցնել՝ պայմանավորված իրեն Ալիևի կողմից պարտադրված նոր զիջումներով։

Ալիևը Փաշինյանին պարտադրում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն անելու համար էլ Փաշինյանին անհրաժեշտ է մեղադրել նախկիններին՝ 30 տարի առաջ Արցախը հանձնելու մեջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հայկական պահած Հայաստանի երեք նախկին նախագահներին բանավիճելու առաջարկի դրդապատճառների մասին, նման տեսակետ հայտնեց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով.

«Պետք է մեղավորներնշանակել Արցախը հանձնելու համար։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային գործընթացը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահության օրոք։ Փաշինյանին հիմա պետք է աղավաղել բանակցային գործընթացը, ասել, թե բանակցային գործընթացն է մեզ բերել-հասցրել այս հանգրվանին, ապա ժողովրդին հարցնի՝ բա մեզ պե՞տք է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Չեմ բացառում, որ նաև կհրապարակի դրվագային փաստաթղթեր։ Նշեմ՝ Ադրբեջանի այս պահանջը բանավոր է ներկայացված. հարց է առաջանում՝ որքա՞ն բանավոր պահանջներ էլ դեռ կան»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: