Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Աժ հայտարարությունների ժամին անդրադարձավ հասարակության մեջ քննարկվող մի խոսույթի, դիսկուրսի, թե արդյո՞ք գործող իշխանության գործողությունների տրամաբանությունն այն մասին են, որ մենք գործ ունենք ապաշնորհ թիմի հետ, ովքեր չեն կարողանում լուծել խնդիրները, թե՞ գործ ունենք թիմի հետ, որտեղ ամեն քայլը հաշվարկված ու մտածված է։
«Մի կողմից մենք գործ ունենք մի թիմի հետ, որը խոստանում էր ամեն ինչ, բայց չի կարողանում ոչինչ անել։ Օրինակ, պատերազմ է հայտարարում փողոցային առևտրին ու պարտվում է իր հայտարարած պատերազմում։ Չի կարողանում գործարան կառուցել, մետրոյի կայարան է խոստացել, տեսնում ենք՝ ուր են հասել։ Մարդկանց մոտ հարց է առաջանում, լավ, էս թիմը ո՞նց կարող է որևէ բան անել, ուր մնաց պլանավորել ու դավաճանական ծրագիր իրականացնել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով․ «Խնդիրն այն է, որ մենք 180 աստիճան այլ պատկեր ենք տեսնում այն տեղերում, որտեղ իրենց է պետք, օրինակ, իշխանության պահպանման մեջ։ Դրա վառ օրինակը ՍԴ-ն է։ Երբ 2019-ին խնդիր էր դրված դատարանը զավթել՝ դա արվում էր նրա համար, որ բերվեն էնպիսի փաստաթղթեր, որոնք բերվել են ոչ վաղ անցյալում, և հաստատվեն։ Մենք այստեղ ենք տեսնում, որ երկրի պաշտպանության, տնտեսության հարցերում մարդիկ ապաշնորհ են, իսկ իշխանության պահպանման, զավթման, իրենց ուզածը առաջ տանելուն՝ կարողանում են տարիների հաշվարկ անել»։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս մենակ չի իրագործում իր հանցագործությունները, այլ գնալով ընդլայնում է իր հանցակիցների թիվը։
Մանրամասն՝ տեսանյութում։